Հայաստան եկած հինգ հռոմեացի դեսպաններ էին` Խռյուսոսի գլխավորությամբ, որի անունը հայերեն թարգմանվում է «ոսկի»: Հանդիպելով Թադեոս առաքյալին` քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը քարոզում Հայոց արքունիքում և ապա հալածվելով Սաթենիկ թագուհու և Վնույն ու Վրդույն արքայազների կողմից` քաշվում են Ծաղկանց լեռները և ճգնողական կյանքով ապրում, ուր և նահատակվում են արքայազների ձեռքով: Նրանց աշակերտներն են Սուքիասյանց քահանաները: Պատմությունը Ս. Ոսկիի չորս ընկերների անունները չի հիշում: