shape

Ս. ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎ ՀԱՅՐԱՊԵՏ

  • 03 փետրվարի, 2018 թ.
  •  

    Սահակ հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի (353-373) որդին էր, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի (301-325) տան վերջին ներկայացուցիչը: Շատ վաղ հասակից երանաշնորհ հայրապետը, զրկվելով մայրական խնամքից, փոխադրվում է Տարոն և մեծանում ու դաստիարակվում Մամիկոնյան իշխանների` իր մոր կողմից ազգականների հոգածության ներքո: Նախնական կրթությունն ստանում է Հայաստանում, ապա ուսանում Կեսարիայում և Կ. Պոլսում` կատարելապես հմտանալով երաժշտական, հռետորական ատենաբանության, իմաստասիրության ու լեզվագիտության մեջ:

    387 թ. Խոսրով Գ արքայի (385-388) կամքով բազմում է Ամենայն Հայոց հայրապետական գահին: Իր 52-ամյա (387-439) հայրապետական գործունեությամբ Մեսրոպ Մաշտոցի հետ լծվում է Հայոց Եկեղեցու պայծառացման գործին: Հայկական գրերի ստեղծումից հետո ասորերենից թարգմանում է Ս. Գիրքը, որը համարվում է Աստվածաշնչի թարգմանությունների թագուհին:

    Վախճանվում է 440 թ. նավասարդ ամսվա վերջին օրը, այսինքն` սեպտեմբերի 9-ին` նույն օրը, որ ծնվել էր: Թաղվում է Տարոնի Աշտիշատ գյուղում:

    shape
    book-shape