Գիտաժողով՝ նվիրված Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10-ամյակին
(06, հոկտեմբերի, 2022 թ․)
2022 թ. լրանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10-ամյակը (2012-2022 թթ.)։ 10-ամյա գործունեությանն ընդառաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնել է «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը, որը տեղի կունենա 2022 թ․ հոկտեմբերի 6-ին։
Գիտաժողովի զեկույցների բնագավառներն են՝
Նախապատվությունը կտրվի այն զեկույցներին, որոնք նշյալ բնագավառների շրջանակներում, առանց դարաշրջանների սահմանափակման, կառնչվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությանը։
Ժամանակացույց
Բոլոր ելույթները պետք է համապատասխանեն գիտաժողովի խորագրին և ներկայացված բնագավառներին։
Ընտրված զեկույցները տպագրվելու են առանձին ժողովածուի տեսքով։
Նախատեսվում է գիտաժողովն անցկացնել առկա ձևաչափով:
Աշխատանքային լեզուն հայերենն է:
Մասնակցության համար լրացնել հայտը:
Հոդվածների ներկայացման կարգը:
Հեռախոս՝ (+374) 10 51-72-91, (+374) 91 03-33-55
Էլ. փոստ՝ book.conference2022@gmail.com:
Գիտաժողովի համակարգող՝ Մայա Գրիգորյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան