shape
«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

«ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

«Էջմիածին» ամսագրի 75-ամյակի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թ. ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ հռչակելու շրջանակներում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնում է գիտաժողով «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում:

Գիտաժողովին զեկուցումներով կարող են հանդես գալ թեմայով հետաքրքրված և մասնագիտորեն զբաղվող անձինք:

Խնդրում ենք զեկուցման նյութերի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը (զեկուցումների հիմնադրույթները և մասնակցության հայտերը կարող եք ուղարկել matenadaran.etchmiadzin@gmail.com  էլ. հասցեով: Զեկուցումները կընտրվեն ներկայացված հիմնադրույթների և մասնակցության հայտերի հիման վրա):

Գիտաժողովի զեկույցներն ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան