shape
Թեմատիկ ցուցադրություն

Թեմատիկ ցուցադրություն

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ»

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվել է թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով:

Հանրության ուշադրությանն են ներկայացվում 1918-1920 թթ. Ս. Էջմիածնում /Վաղարշապատում/ տպագրված գրքերը եւ նշյալ թվականներին վերաբերող ուսումնասիրություններն ու արխիվային ժողովածուները:

Ցուցադրությունն առավել ամբողջական դարձնելու նպատակով Ս. Էջմիածնի Մատենադարանը համագործակցում է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի և Երեւանի պետական համալսարանի գրադարանի հետ:

Ցուցադրությունը բաց է 2018 թ. մայիս ամսից մինչև սեպտեմբեր, երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10:00-17:00: Մուտքն ազատ է:

Ցուցադրությանը կարող եք ծանոթանալ նաև Ս. Էջմիածնի Մատենադարանի պաշտոնական կայքում՝ http://etchmiadzinlibrary.am/hy:

Անկախությունից դեպի անկախություն

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվել է թեմատիկ գրքերի ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով: