Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի առաջին պաշտոնական հրատարակությունն է «Արարատ» ամսագիրը: Լույս է տեսել 1868- 1919 թթ. Էջմիածնում: Այն նաև հայագիտական առաջին հանդեսն է Կովկասում և մեծապես նպաստել է գիտության այդ ճյուղի զարգացմանը: Հրատարակել է մատենագիտական բնագրեր, վավերագրեր, միջնադարյան հայ տաղերգուների երգեր: Տպագրել է սեպագիր արձանագրությունների նկարներ և դրանց վերծանությունը: Ամսագրում լուսաբանվել են մանկավարժական, երկրում դպրոցների վիճակի մասին հոդվածներ:
2006 թվականից Մայր Աթոռը ««Արարատի» ժառանգությունը» խորագրով առանձին հատորներով շարունակաբար լույս է ընծայում հոգևորականների՝ հանդեսի էջերում տեղ գտած գիտական, կրոնական հրապարակումները:
«Արարատ» - Համահայկական թվանշային գրադարան: