shape
Փոխտնօրեն

Փոխտնօրեն

 

ՊԱՊԻՆ ՕՆԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ծնվել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում, 1982 թվականի հոկտեմբերի 21-ին:

1990-2000 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

2000-2002 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2003-2007 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2007-2009 թվականներին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2003-2005 թթ. եղել է Սևանի «STV1» հեռուստաընկերության երևանյան թղթակիցը:

2005-2006 թթ. թղթակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» Հ/Կ-ի «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրին:

2006-2010 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժնում` որպես լրագրող:

2006-2017թթ. Գավառի պետական համալսարանում հիմնել և մինչև օրս վարում է «Տպագիր և էլեկտրոնային ժուռնալիստիկայի հիմունքներ» դասընթացը:

2007-2018թթ. Գավառի պետական համալսարանի Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում դասավանդում է «Տեղեկատվական իրավունք» առարկան:

2008-2009 թթ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունում` որպես առաջատար մասնագետ:

2009-2010 թթ. աշխատել է Գավառի պետական համալսարանի «Գավառի համալսարանի» թերթի գլխավոր խմբագիր:

2009-2010 թթ. թղթակցել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության www.eritasard.am ինտերնետային կայքին:

2010-2017 թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ:

2015-2019 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնում։


2017 թ. հունիսի 1-ից Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն:

2018 թ.-ից դասավանդում է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանում:

Աշխատանքին զուգընթաց ներգրավված է եղել հասարակական ու կրթագիտական գործընթացներում:

2003-2006 թթ. եղել ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի լրատվության պատասխանատու:

2003-2005 թթ. հասարակական հիմունքներով աշխատել է ԵՊՀ Մամուլի ուսանողական ակումբի նախագահ:

2010-2019թթ. Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի անդամ է:

2014 թ.-ի սեպտեմբերի 18-24 մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում կազմակերպված Եկեղեցական ներկայացուցչական ժողովին` որպես աշխարհիկ պատգամավոր:

2010-2015 թթ. եղել է Գավառի պետական համալսարանի խորհրդի անդամ:

2011-2015 թթ. ՀՀ Սփյուռքի նախարարության քաղծառայության և ատեստացիոն հանձնաժողովի անդամ է:

2012 թ.-ին անդամագրվել է Հայաստանի ժուռնալիստների միությանը:

«Հայ հոգևոր ժառանգություն» պատկերագիրքի (Երևան: «Արտագերս» հրատ., 2018, 303 էջ) համահեղինակ է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ: