ՄԵԼԱՆՅԱ ՎԱԶԳԵՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Ծնվել է 1992թ. հուլիսի 13-ին Երևանում:
1999-2009թթ սովորել և ավարտել է Երևանի Ղ. Ալիշանի անվ. թիվ 95 միջն. դպրոցը:
2009-2013 թթ. գերազանց առաջադիմությամբ ուսանել է Երևանի պետական համալսարանի Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսերեն թարգմանչական գործ բաժնում:
2013-2015 թթ. սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2011թ կամավորական հիմունքներով մասնակցել է 5-րդ համահայկական խաղերին՝ որպես գիդ-թարգմանիչ:
02.2018-05.2018թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Էօրնեկեան հանրակրթական դպրոցում՝ որպես դասապատրաստող:
Սկսած 04.2019թ. աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում՝ որպես գործավար-քարտուղար:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: