Գրադարանավար

Էլմա Մայիսի Վարդանյան

Էլմա Մայիսի Վարդանյան

  • 11 Nov 2016
  • Ծնվել է 1993 թ. մարտի 29-ին քաղաք Էջմիածնում:

    2000-2010 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 ավագ  դպրոցը:

    2010-2014 թթ. ուսանել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Օտար լեզուներ ֆակուլտետի անգլերեն լեզվաբանություն բաժնում: Մասնագիտությամբ լեզվաբան է: Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն  և վրացերեն լեզուներին:

    02.2014 - 07.2014 թթ. սովորել և  ավարտել է «Ազգային ժողովրդավարական ինստիտուտը»` մասնագիտանալով բանակցություններ, մարդու  իրավունքներ, մեդիա, PR և քաղաքական կառավարում ոլորտներում:

    2012-2014 թթ. անդամակցել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությանը: Նաև եղել է «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության խորհրդի ուսումնական  գծով  փոխնախագահ:

    2018-2020 թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիա ֆակուլտետի Հասարակայնության հետ կապեր բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։

    Սկսած 02.2015 թ. աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում՝ որպես գրադարանավար:

     

    shape
    book-shape