Լուրեր

10-ԱՄՅԱ ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

10-ԱՄՅԱ ԱՐԳԱՍԱԲԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • 06 Oct 2022
  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկեց «Ս․ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի գործունեության 10-ամյակին։

    Գիտաժողովին ներկաներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքը փոխանցեց գերաշնորհ Մուշեղ եպս․ Բաբայանը՝ մաղթելով արգասաբեր և արդյունավետ գործունեություն։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի 10-ամյակի առիթով շնորհավորական խոսքեր ասեցին ՀՀ մի շարք կրթական, գիտական և մշակութային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

    Գիտաժողովն անցկացվում է «Վաչէ եւ Թամար Մանուկեան» բարեգործական միության մեկենասությամբ:

    shape
    book-shape