Լուրեր

Արժեքավոր գրականության համալրում

Արժեքավոր գրականության համալրում

  • 05 Oct 2022
  • Լոնդոնաբնակ Տ․ Ներսես ավ․ քհն․ Ներսեսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրաբերել աստվածաբանական և հայագիտական արժեքավոր գրականություն։ Նվիրաբերված գրքերը ներկայացնում են աստվածաբանական և հայագիտական բնույթի մենագրություններ և հոդվածներ։ Ուշագրավ են Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական պարբերականների հավաքածուները, որոնք համալրում են Մայր Աթոռի մասնագիտական գրականության շարքը։ Առկա են ընդհանուր եկեղեցու պատմության, Հին և Նոր Կտակարանների ուսումնասիրության, եկեղեցու ծիսակարգին, աստվածաբանությանը և պատմությանը վերաբերող գրքեր, ինչպես նաև հայերեն գրքերի հազվագյուտ հրատարակություններ։

    Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակությունն է հայտնում Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցու ծուխին և Արժանապատիվ Տ․ Ներսես ավ․ քհն․ Ներսեսյանին և ակնկալում հետագա համագործակցություն։

    shape
    book-shape