Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Կաթոլիկ և Արևելյան եկեղեցիների միջև երիտասարդ հոգևորականների ճանաչողական փոխայցերի շրջանակներում Վատիկան են այցելել ԳՀՃ կրթական գծով փոխտեսուչ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը,
Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այքազյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանին է նվիրել կրոնագիտական, փիլիսոփայական, աղբյուրագիտական և պատմական արժեքավոր գրականություն, որոնց մատենագիտական տվյալների թղթային և առցանց պատշաճ մշակումից հետո հասանելի կլինեն ընթերցողներին:
Գերաշնորհ Սրբազան Հայրը սիրահոժար շարունակելու է իր անձնական գրադարանի հավաքածուն մաս-մաս նվիրաբերել Ս. Էջմիածնի Մատենադարանին, որի համար Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Սրբազան Հորը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի մամուլի հավաքածուում առանձնանում է Ուրուգվայում տպագրված «Արագած» ամսագիրը, որը փաստացի բացակայում է հայաստանյան գրադարններում։ Ամսագրի մասին տեղեկությունները պահպանվել են հայ մամուլի մատենագիտական ցանկերում, որոնց հիման վրա էլ կատարվել է մատենագիտական նկարագրությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի մամուլի հավաքածուի
ուսումնասիրության արդյունքում հայ պարբերական մամուլը հարստանում է նոր անուններով կամ բացակա
համարներով։ Ներկայացնենք այդպիսի մի անուն։
Ըստ մատենագիտական աղբյուրների՝ 1919-1920 թթ․ Կ․ Պոլսում տպագրվել է «Առաւօտ։
Նորահասներու պատկերազարդ հանդէս»-ը։ Կիսամսեայ այս հանդեսը լույս է տեսել Գրիգոր Հ․
Գալուստյանի խմբագրությամբ, Մ․ Սուրյանի ջանքերով։ Հրատարակվել է ընդամենը 17 համար , 4 էջ։
1920 թ․ կեսից շարունակել է հրատարակվել «Հայ պատանի» անունով։ Նույն մատենագիտական
աղբյուրները փաստում են, որ սույն հանդեսի 16 համար պահպանվում է Վիեննայի Մխիթարյան
միաբանությունում։
2022թ․ հոկտեմբերի 21-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացավ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եվ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։ Այն նվիրված էր հայ մշակութային ժառանգության խնդիրների վերհանմանը և հանրայնացմանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի և Գրադարանավարի օրվա առիթով Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը շնորհակալագրով պարգեւատրեց երկարամյա աշխատակից, գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Սահակյանին:
Խորհրդանշական էր այս օրը. մեծազնիվ տիկին Սահակյանը ճիշտ 55 տարի առաջ աշխատանքի է ընդունվել գրադարանային ոլորտում՝ աշխատելով ՀՍՍՀ պետական գրադարանում` որպես կրտսեր գրադարանավար: Կես դարից ավելի նա իր համեստ ու նվիրյալ ներդրումն է բերել սկզբում Հայաստանի ազգային գրադարանում, 2000 թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնի գրադարանում, ապա հիմնադրման օրվանից մինչ այժմ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Լավագույն գրադարան» մրցույթում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հաղթող է ճանաչվել «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում։
Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրի է արժանացել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը։
2022 թ. հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի գործունեության 10-ամյակին: Այն կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Վաչէ եւ Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ:
Գիտաժողովին մասնակցեցին 44 զեկուցողներ, հյուրեր հայաստանյան և արտերկրի տարբեր գիտական, կրթական, մշակութային կառույցներից:
Հյուրերը դատարկաձեռն չէին եկել: Նրանք Մատենադարանին փոխանցեցին իրենց և իրենց կառույցների վերջին տարիների արժեքավոր հրատարակությունները, որոնք բացակայում էին Մայր Աթոռի Մատենադարանում:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկեց «Ս․ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի գործունեության 10-ամյակին։
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակին նվիրված «Ս․ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովի աշխատանքներն ամփոփվեցին:
Լոնդոնաբնակ Տ․ Ներսես ավ․ քհն․ Ներսեսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրաբերել աստվածաբանական և հայագիտական արժեքավոր գրականություն։ Նվիրաբերված գրքերը ներկայացնում են աստվածաբանական և հայագիտական բնույթի մենագրություններ և հոդվածներ։ Ուշագրավ են Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական պարբերականների հավաքածուները, որոնք համալրում են Մայր Աթոռի մասնագիտական գրականության շարքը։