shape

Լուրեր

Նոր համալրում
Նոր համալրում
  • 17 05 2022
  • Տեղեկացնում ենք մեր ընթերցողներին, որ Բրյուսելի «Ազատության պաշտպանության դաշինք» (ADF International) միջազգային կազմակերպության ավագ իրավախորհրդատու Ադինա Պորտարուի ջանքերով հերթական անգամ համալրել է Ս․ Էջմիածնի Մատենադարանի գրականության հավաքածուն հետևյալ կարևոր գրքերով The Legalization of Euthanasia and Assisted Suicide: An inevitable slippery slope (Jean-Paul Van De Walle, Sophia Kuby); Surrogacy, Law & Human Rights ( Lois McLatchie, Jennifer Lea)։

    Ցուցաբերած վերաբերմունքի համար Ս․ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում տիկին Ադինա Պորտարուին։

    Գրքերն արդեն իսկ հասանելի են մեր ընթերցողներին։

    Ուխտագնացություն
    Ուխտագնացություն
  • 08 05 2022
  • Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցներն ուխտավորաբար եղան Խոր Վիրապի վանական համալիրում։ Ս. Պատարագի մասնակից ուխտավորները աղոթք բարձրացրին առ Աստված Հայաստանի և Արցախի համար։ Պատարագիչ Տեր Արարատ քահանա Պողոսյանը քարոզխոսության ընթացքում անդրադարձավ օրվա խորհրդին՝ ներկայացնելով Հինանց շրջանի գունագեղ կիրակիները։ Սուրբ Զատկին հաջորդող չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր. այս անվանումն ունի եկեղեցական և ժողովրդական ծագում և խորհուրդ: Կարմիր կիրակին կոչվում է նահատակաց կամ սրբոց կիրակի: Պատարագիչ Տեր Հայրն անդրադարձավ Շուշիի ազատագրման 30-ամյակին՝ աղոթելով բոլոր ժամանակներում վասն հավատո և վասն հայրենյաց նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար։

     

    Արժեքավոր նվեր
    Արժեքավոր նվեր
  • 26 04 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին Զավեն Մսըրլյանը նվիրել է իր հեղինակած «Ուսումնասիրություններ և փաստեր Հայկական հարցի և Ցեղասպանության վերաբերյալ» գիրքը:

    Գրքում ներառված են հեղինակի՝ «Հայկազեան հայագիտական հանդէս»-ում, «Հասկ» հայագիտական տարեգրքում տպագրված հոդվածները, ինչպես նաև դասախոսություններ՝ ներկայցված տարբեր բուհերում և հանրային քննարկումներում: Գիրքը սկսվում է Հայկական հարցի հակիրճ ներկայացմամբ՝ ներառելով մինչև Առաջին աշխարահամարտն ընկած ժամանակահատվածը, այնուհետեւ արտացոլվում է միջազգային հանրության վերաբերմունքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

    ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔԸ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
    ՇՆՈՐՀԱԼՈՒ ԱՂՈԹՔԸ ԼԵԶՎԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉՈՒՆԻ
  • 21 04 2022
  • Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կայացավ հերթական միջոցառումը՝ «Ընթերցումներ․ Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայերեն և օտար լեզուներով» խորագրի ներքո։ Ս․ Էջմիածնի Մատենադարանի կամարների ներքո հնչեց Ներսես Շնորհալու աղոթքը՝ ավելի քան 20 լեզուներով։

    Նոր համալրում
    Նոր համալրում
  • 19 04 2022
  • Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար» Մանուկյան Մատենադարանը կազմակերպել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցած հյուրերը Սբ. Էջմիածնի Մատենադարանին նվիրեցին արժեքավոր գրականություն։

    «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը նվիրեց ամսագրի ամբողջական հավաքածուն, որն այսուհետ հասանելի կլինի Մայր Աթոռի Մատենադարանի ընթերցողին:

    Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում քննարկվեցին Արցախին վերաբերող մի շարք հարցեր…
    Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում քննարկվեցին Արցախին վերաբերող մի շարք հարցեր…
  • 19 04 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ազգային գրադարանային շաբաթա շրջանակում կազմակերպվել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին իրենց մասնակացությունն ունեցան գիտնականներ, հետազոտողներ, ոլորտով հետաքրքրված մասնագետներ: Բանախոսներին և ներկաներին ողջունեց Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը: Արժանապատիվ Տեր Հայրը կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ոլորտի մասնագետներին համակողմանի անդրադառնալ առկա խնդիրներին և առաջարկել լուծումներ:

    Ֆոնդի համալրում
    Ֆոնդի համալրում
  • 13 04 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆոնդը համալրվեց Գավառի պետական համալսարանի հրատարակած գիտական հոդվածների ժողովածուների՝ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում բացակա համարներով:

     

    Կարևոր համալրում
    Կարևոր համալրում
  • 15 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գրքային ֆոնդը համալրվեց Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության և Պատմության ֆակուլտետների հրատարակած գրականությամբ՝ գրքեր, ամսագրեր ու գիտական հոդվածների ժողովածուներ:

    Համալրման շարունակական գործընթաց․․․
    Համալրման շարունակական գործընթաց․․․
  • 12 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, որն արտահայտվում է փոխադարձ գիտաժողովների, հանդիպումների ձևաչափով, ինչպես նաև համալրման անընդմեջ գործընթացքով։

    Համագործակցության նոր դրսևորում ․․․
    Համագործակցության նոր դրսևորում ․․․
  • 10 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուներում պահպանվում են հայոց լեզվի պատմությանը, լեզվաբանական տարաբնույթ խնդիրներին առնչվող մեծ ժառանգություն, որի թիվն ավելացավ ևս 23-ով։

    ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին է տրամադրել վերջին տարիներին տպագրած գրքերն ու ամսագրերը, որոնք բացակայում էին Մատենադարանի ֆոնդերում։

    Համալրումը շարունակվում է ․ ․ ․
    Համալրումը շարունակվում է ․ ․ ․
  • 09 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» արժեքավոր ամսագրի վերջին 10 տարվա ընթացքում տպագրված համարներով:

    Ամսագիրը հիմնադրվել է 1940 թ․ և առ այսօր իրականացնում է իր կարևոր առաքելությունը։ Գիտական այս հանդեսում տպագրվում են պատմաբանասիրական, հայագիտական, լեզվաբանական և այլ գիտական ուսումնասիրություններ, որոնք աղբյուր են դառնում նորանոր հետազոտական աշխատանքների համար։

    Շնորհակալություն գործընկեր կազմակերպություններին . . .
    Շնորհակալություն գործընկեր կազմակերպություններին . . .
  • 18 02 2022
  • Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա գործընկեր գրադարանների ներկայացուցիչները Սբ. Էջմիածնի Մատենադարանին նվիրեցին արժեքավոր գրականություն: