Լուրեր

Համալրումը շարունակվում է ․ ․ ․

Համալրումը շարունակվում է ․ ․ ․

  • 09 Mar 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» արժեքավոր ամսագրի վերջին 10 տարվա ընթացքում տպագրված համարներով:

    Ամսագիրը հիմնադրվել է 1940 թ․ և առ այսօր իրականացնում է իր կարևոր առաքելությունը։ Գիտական այս հանդեսում տպագրվում են պատմաբանասիրական, հայագիտական, լեզվաբանական և այլ գիտական ուսումնասիրություններ, որոնք աղբյուր են դառնում նորանոր հետազոտական աշխատանքների համար։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում արդեն հասանելի են ամսագրի բոլոր համարները, իսկ Մատենադարանի կայքէջում՝ նրանց թվային պատճենները։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում ամսագրի խմբագրակազմին՝ ակնկալելով հետագա համագործակցություն:

    shape
    book-shape