shape

Լուրեր

«Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հանդիպում-քննարկում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
  • 28 06 2017
  • Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Կրոնը և բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում՝ կազմակերպված ԵՀԽ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ուխտավորների հետ
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ուխտավորների հետ
  • 25 06 2017
  • Հունիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևմտյան և Արևելյան թեմի ուխտավորների հետ` ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիվ Տ. Տաթև ավագ քահանա Հարությունյանի (Կուպերտինոյի Ս. Անդրեաս եկեղեցի) և Տ. Հակոբ քահանա Գևորգյանի (Ֆիլադելֆիայի Ս. Երրորդություն եկեղեցի): Հանդիպմանը ներկա էին նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Երևանի Ամառային մասնագիտական փորձառության ծրագրի մասնակից 29 երիտասարդներ:

    Նոր հրատարակություններ
    Նոր հրատարակություններ
  • 23 06 2017
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբան Հոգեշնորհ Տ. Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանի «Ս. Գրիգոր Տաթևացին և նրա բարոյախոսությունը» ռուսալեզու աշխատությունը և Սիլվա Պետրոսյանի «Դավիթ Անհաղթի հոգու խնամքի իմաստասիրությունը և արդիականությունը» մենագրությունը:

    Նոր մենագրություն. «Աղթամարի կաթողիկոսության պատմությունը»
    Նոր մենագրություն. «Աղթամարի կաթողիկոսության պատմությունը»
  • 16 06 2017
  •       Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայ Եկեղեցու պատմություն» շարքի հերթական մենագրությունը` «Աղթամարի կաթողիկոսության պատմություն» գիրքը` աշխատասիրությամբ պատմական գիտությունների դոկտոր Վրեժ Վարդանյանի:

          Մենագրությունն ընդգրկում է Աղթամարի կաթողիկոսության պատմությունը հիմնադրման 1113 թվականից մինչև 1895 թ.:

    Ավստրալահայ և ամերիկահայ ուխտավորները հանդիպեցին Հայոց Հայրապետի  հետ
    Ավստրալահայ և ամերիկահայ ուխտավորները հանդիպեցին Հայոց Հայրապետի հետ
  • 12 06 2017
  • Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմերի ուխտավորներին:

    Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց ուխտավոր հայորդիներին և նրանց հոգևոր հովիվներին` ուրախություն հայտնելով, որ ուխտի են եկել համայն հայության հոգևոր կենտրոն, որը դարեր շարունակ հային կապել է հայրենի հողին, իր խորհրդով հույս ու հավատ ներշնչել, կերտել ու փրկել է նրա հոգին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հովվապպետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ամերիկահայ և ավստրալահայ համայնքների զորավոր հավատքը և անվերապահ սերն ու նվիրումը համայն հայության Սրբություն Սրբոցի և Հայոց Հայրապետի նկատմամբ: 

    Հրատարակվել է «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը
    Հրատարակվել է «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը
  • 30 05 2017
  • «Ոսկանյան Աստվածաշնչի պատկերները» գիրքը` նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության 350-ամյակին, լույս են ընծայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը` օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Գրքի հրատարակման միտքը  Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանին է: 

        Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն առաջին հայերեն տպագիր Աստվածաշունչն է, այլև այն քչերից մեկը, որն իր մեջ պարունակում է փորագրապատկերներ:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով
    Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով
  • 07 04 2017
  • Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում հանդիպեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում և բաժիններում պաշտոնավարող շուրջ 160 աշխատակցուհիների հետ:

     Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետության 10 աստիճանները
    Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանը ստացավ ծայրագույն վարդապետության 10 աստիճանները
  • 13 03 2017
  •       Ծայրագույն վարդապետության աստիճանի համար մարտի 13-ին «Ս. Եվագր Պոնտացու երկերի Կիրակոս վարդապետ Երզնկացու լուծմունքները (ուսումնասիրություն և բնագրեր)» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Թեզի բանավոր պաշտպանությունը տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ներկայությամբ: 

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն
  • 28 12 2016
  • Դեկտեմբերի 28-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն:

    Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մյանմարի, Սինգապուրի և Դաքքայի հոգևոր հովիվ, Ծայրագույն Արևելքում Նորին Սրբության ներկայացուցիչ Հոգեշնորհ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը: Վարդապետական թեզի վերնագիրն էր «Հոգեբանական գիտելիքների կարևորությունը հոգևոր հովվի ծառայության մեջ»:

    ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
    ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
  • 17 10 2016
  • Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Անցյալի պահպանություն` հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովի հանդիսավոր բացումը: Այս տարվա գիտաժողովը նվիրված է հայերեն առաջին Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին:

    Համաժողովի կազմակերպիչներն են Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը:
    Բացման արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
    Համաժողովը բացվեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի խոսքով:

     

     ‹‹Տեխնոլոգիաների զարգացումը պետք է նպաստի միմիայն մարդկային կյանքի բարօրությանը և խաղաղությանը››. Հայոց Հայրապետ
    ‹‹Տեխնոլոգիաների զարգացումը պետք է նպաստի միմիայն մարդկային կյանքի բարօրությանը և խաղաղությանը››. Հայոց Հայրապետ
  • 16 10 2016
  •       «IEEE EWDTS’ 2016` Արևելք-Արևմուտք. նախագծում և թեստ» միջազգային 14-րդ գիտաժողովի մասնակիցները գիտաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ‹‹Վաչե և Թամար Մանուկյան›› Մատենադարանում հանդիպեցին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

        Գիտաժողովին մասնակցում են շուրջ 200 ներկայացուցիչ 31 երկրից, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Գերմանիայի, Շվեդիայի, Կանադայի, Ռումինիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Չինաստանի և Ֆրանսիայի առաջատար ընկերություններից ու համալսարաններից հրավիրված 25 բանախոս: 

    Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
    Մայր Աթոռում սկսվեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
  • 06 10 2016
  • Հոկտեմբերի 6-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևորճեմարանի դահլիճում տեղի ունեցավ «Սուրբ Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովի բացման արարողությունը: