shape

Լուրեր

Նոր համալրում
Նոր համալրում
  • 10 08 2022
  • Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց մի շարք արժեքավոր հրատարակություններով՝ Զավեն Գ․ Գրիգորյանի «Ողբերգ Լիբանանի դժոխային պատերազմի» ընդարձակ չափածո ընդարձակ ստեղծագործությամբ, Ստեփանոս Սյունեցու «Մեկնութիւն չորից Աւետարանչաց» գրքով եւ Տ․ Մեսրոպ արք․ Գրիգորյանին նվիված երկու գրքույկներով։ Առաջին երկու գրքերը տպագրվել են Աթենքում, իսկ վերջին երկուսը՝ Վիեննայում և Չիկագոյում։

    Արժեքավոր համալրում․․․
    Արժեքավոր համալրում․․․
  • 02 08 2022
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում արդեն հասանելի է Ալիս Հովհաննիսյանի «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի անգլերեն թարգմանությունը։

    Գրքում ներառված են Րաֆֆու կյանքին ու ստեղծագործությանը նվիրված էսսեները, որոնց միջոցով հեղինակը փորձում է 19-րդ դարի վիպասանին ներկայացնել նոր ժամանակների հայացքով։ Նշենք նաև, որ այդ էսսեները նախապես լույս էին տեսել մամուլում։

    Գրքի հայերեն տարբերակը լույս էր տեսել 2017 թ․ Երևանում, «Տիգրան Մեծ» հրատարակչությունում։ Այն ջերմ ընդունելություն էր գտել հայակենտրոն բոլոր մշակութային օջախներում, հասարակական, գրական տարբեր շրջանակներում։

    Նոր համալրում
    Նոր համալրում
  • 26 07 2022
  • Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Վարուժան արք. Հերկելյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել իր խմբագրությամբ հրատարակված Մխիթար Գոշի «Առակներ» գիրքը:

    Մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարների ամենամյա վերապատրաստման դասընթացներ
    Մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարների ամենամյա վերապատրաստման դասընթացներ
  • 20 07 2022
  • 2022 թ. հուլիսի 12-13-ը և հուլիսի 19-20-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ջանքերով կազմակերպվեցին մարզային և համայնքային գրադարանների գրադարանավարների ամենամյա վերապատրաստման դասընթացներ: Այս տարի ծրագրին մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի և ՀՀ Վայոց ձորի մարզերի գրադարանների աշխատակիցները:

    Հանդիսավոր միջոցառումների ժամանակ ցուցադրված արժեքավոր գրքերը Մատենադարանում
    Հանդիսավոր միջոցառումների ժամանակ ցուցադրված արժեքավոր գրքերը Մատենադարանում
  • 15 07 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և մայրաքաղաք Երևանի գիտակրթական հաստատություններում օրերս կազմակերպվում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի Հայոց թեմի հիմնադրման 620-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություններ, ցուցադրություններ ու գրքերի շնորհանդեսներ:

    Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել հանդիսավոր միջոցառումների ժամանակ ցուցադրված սույն արժեքավոր գրքերը՝

    Armenian Treasures in Romania.-Bucuresti, 2020.-406 p.

    «Քրիստոնյա Հայաստան»-ի թվային տարբերակն ամբողջությամբ հասանելի է
    «Քրիստոնյա Հայաստան»-ի թվային տարբերակն ամբողջությամբ հասանելի է
  • 14 07 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի հերթական համագործակցության շրջանակում իրականացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթ «Քրիստոնյա Հայաստան» կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթի՝ 1997-2012թթ. բոլոր համարների թվայնացման գործընթացը:

    Վերոնշյալ տարեթվերի համարների թվային տարբերակները բացակայում էին բոլոր էլեկտրոնային շտեմարաններից: Սուրբ Էջմիածնի Մատենադարանի լավագույն գործընկեր գրադարանի տնօրենության՝ մասնավորապես տիար Տիգրան Զարգարայանի հետևողական աշխատանքի շնորհիվ, այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթը, հիմնադրման օրվանից մինչ օրս տպագրվող համարներով ներառյալ, հասանելի է մեր ընթերցողներին:

    Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը և հավատացած ենք, որ տարիների արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

     

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի պաշտոնական կայքի «Պաշտոնաթերթեր» բաժին 

     

    ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի շտեմարան

    Արժեքավոր նվեր
    Արժեքավոր նվեր
  • 13 07 2022
  • Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը և պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին են նվիրել համահեղինակությամբ տպագրած «Արցախի կոթողային մշակույթը» գիրքը:

     Սույն գիրքը հրատարակվել է ՀԲԸՄ-ի Արցախյան թեմաներով հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազոտությունների միջոցով հանրությանն իրազեկել Արցախի պատմության, մշակույթի և առկա խնդիրների մասին։

    Եռալեզու գրքում պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական քննությամբ ներկայացվում է Արցախի կոթողային մշակույթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը:

     

    Համալրում համագործակցության շրջանակում․․․
    Համալրում համագործակցության շրջանակում․․․
  • 13 07 2022
  •  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը տարիենր շարունակ համագործակցում է ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի հետ:

    Հերթական անգամ ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին է նվիրել ավելի քան երկու տասնյակ մասնագիտական գրակաություն:

     

    Նոր համալրում…
    Նոր համալրում…
  • 12 07 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուն հարստացավ նոր գրականությամբ:

    Տեր և տիկին Ռոլանդ Ավետիսյանն ու Ջավահիր Մխիթարյանը Սուրբ Էջմիածնի Մատենադարանին նվիրել են իրենց հեղինակած գրքերից՝

     Ավետիսյան Ռոլանդ - Րաֆֆին և արևելահայ աշխարհաբարը 19-րդ դարի 70-80-ական թվականներին.-Երևան, 2005.-262 էջ:

     Ավետիսյան Ռոլանդ – Քերականական հոմանիշությունը ժամանակակից հայերենում: Ուսումնական ձեռնարկ.-Երևան, 1988.-122 էջ:

    Ավետիսյան Ռոլանդ – Հայերենի կրկնակ բաղաձայնավոր բառերի ուղղագրական բառարան.-Երևան, 1994.-52 էջ:

     

    Համալրումը շարունակվում է
    Համալրումը շարունակվում է
  • 12 07 2022
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում արդեն հասանելի է Պետրոս Թորոսյանի և Անդրանիկ Տագեսյանի աշխատասիրությամբ տպագրված Վահան Թեքեյանի «Արեւի խմբագրականներ (1915-1945)» հոդվածների ժողովածուն։ Գիրքը տպագրվել է Բեյրութում` Թեքեյան մշակութային միության հիմնադիր մարմնի և Ամերիկայի ու Կանադայի կենտրոնական վարչության ջանքերով։

    Ժողովածուն ներառում է հայ մեծանուն գրող Վահան Թեքեյանի՝ Կահիրեի «Արեւ» օրաթերթում տպագրված խմբագրականները, որոնք արտացոլում են նրա տեսակետները, հայացքները ազգային, հասարակական, պատմական, բանասիրական մի շարք երևույթների վերաբերյալ։

     

    Նոր համալրում…
    Նոր համալրում…
  • 12 07 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուն հարստացավ ևս մեկ գրքով:

    Հովհաննես Խորիկյանը Ս․ Էջմիածնի Մատենադարանին է նվիրել իր հեղինակած «Աքեմենյան Պարսկաստանի վարչական բաժանումը» գիրքը, որը նվիրված է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի լուսավոր հիշատակին:

    Նոր համալրում…
    Նոր համալրում…
  • 12 07 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուն հարստացավ ևս մեկ գրքով:

    ԱրմԷնակ Հարմանտարյեանը Ս․ Էջմիածնի Մատենադարանին է նվիրել «Իմ կուսակցութիւնը իմ երկիրն է - Կարօ Քահքէճեան» գիրքը:

    Սույն գիրքն արդեն հասնաելի է Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ընթերցողներին: