shape

Լուրեր

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցների այցը թանգարաններ
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցների այցը թանգարաններ
  • 18 09 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչության աշխատակիցները՝ տնօրեն արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանի ուղեկցությամբ, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:Այցելությունը հետաքրքիր էր և բովանդակալից։ Թանգարանային շրջայցի ընթացքում աշխատակիցները եղան Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում, «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը, ինչպես նաև Ռուբեն Սևակի անվան թանգարանում:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» աշխատությունը
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» աշխատությունը
  • 17 09 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» աշխատությունը, որը Կանոնագիրք Հայոց ժողովածուի Ա և Բ հատորներում առկա բոլոր կանոնների թեմատիկ դասակարգված ներկայացումն է։ Ֆրանսերեն զուգադիր թարգմանությամբ և համապատասխան տիտղոսներով ու ենթավերնագրերով տրված են Ե-ԺԱ դարերում ﬕջնադարյան Հայաստանում ստեղծված բոլոր այն կանոնները, որոնք ներառվել են «Կանոնագիրք Հայոց»-ում։ Համաբարբառը նախատեսված է Հայոց Եկեղեցու կանոնական իրավունքի, աստվածաբանության, հայ ﬕջնադարյան իրավունքի ոլորտների մասնագետների, ինչպես նաև Հայ եկեղեցական իրավունքով հետաքրքրվողների լայն շրջանակի համար։

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ազգային գրադարանի նորընտիր տնօրենին
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ազգային գրադարանի նորընտիր տնօրենին
  • 17 09 2020
  • Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին: Հայոց Հայրապետն օրհնության և շնորհավորանքի խոսքերով ողջունելով գրադարանի նորընտիր տնօրենին՝ ընդգծել է, որ Մայր Աթոռը մշտապես սերտ համագործակցություն է ունեցել գրադարանի հետ, համատեղ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր եւ հույս հայտնել, որ այդ ավանդույթները շարունակական կլինեն տիկին Չուլյանի պաշտոնավարման ընթացքում:

    ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏԿԱՌԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ
    ՄԱՄՈՒԼԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՏԿԱՌԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ
  • 10 09 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը օգոստոս ամսին լույս է ընծայել մի հատոր, որը ընդգրկում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագուն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1951-2019 թվականների տարեգրությունը եւ կենսամատենագիտությունը։ Երկու բաժիններից կազմված այս աշխատությունը հրատարակության են պատրաստել Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ․ Արարատ Քահանա Պողոսյանը, Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցներ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանն ու մատենագետ Գոհար Սարգսյանը։

     ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ
    ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՆՈՐ ՀԱՏՈՐԸ
  • 03 09 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերջին օրերին լույս է ընծայել մի հատոր, որն ընդգրկում է  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թվականների տարեգրությունը եւ կենսամատենագիտությունը։ Երկու բաժիններից կազմված այս աշխատությունը հրատարակության են պատրաստել Մայր Աթոռի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Տ․ Արարատ Քահանա Պողոսյանը, Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցներ՝ բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը եւ մատենագետ Գոհար Սարգսյանը։

    Շնորհավորանք Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ
    Շնորհավորանք Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ
  • 24 08 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենությունը ջերմորեն շնորհավորում է մեծազնիվ տիկին Աննա Չուլյանին՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն ընտրվելու կապակցությամբ։ Հայտնի է, որ Հայաստանում ձեռագրային, արխիվային, տպագիր և թանգարանային արժեքների պահպանությունն իրականացնող կարևոր հաստատությունների հավաքածուների հիմքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում դարերով ամբարված ժառանգությունն է. Դուք ստանձնել եք Հայ գրքի պահապան կառույցի ղեկավար պաշտոնը:

    «Հեթում Բ․ արքայի ճաշոցը» գիրքը «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի
    «Հեթում Բ․ արքայի ճաշոցը» գիրքը «Նկարազարդումների արվեստ» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի
  • 21 08 2020
  • Օգոստոսի 20-ին ամփոփովել է ԱՊՀ երկրների ԳՐՔԱՐՎԵՍՏ մրցույթը: Ամենամյա մրցույթն այս տարի անցկացվում էր Մինսկում՝ հեռավար, մասնակցում էր ԱՊՀ վեց երկիր: Մասնակից երկրները՝ Հայաստանը, Բելոռուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը ներկայացրել էին գրքեր, որոնք մրցում էին տասը անվանակարգում: Հայաստանի Ազգային գրադարանից հայտնում են, որ Հաայաստանը ներկայացված էր չորս անվանակարգում՝ համապատասխան չորս գրքով: Չորս գիրքն էլ մրցանակային տեղերի են արժանացել:

    Ժյուրիի միաձայն քվեարկությամբ ամենապատվավոր ԳՐԱՆ ՊՐԻ անվանակարգում հաղթող է ճանաչվել «Նահապետ» հրատարակչության կողմից ներկայացված Սեն Հովհաննիսյանի «Հայաստանի Ատլաս /Atlas of Armenia» գիրքը: Այն ստացել է նաև հատուկ մրցանակ «Գիտություն և Կրթություն» անվանակարգում:

    «Սյս տարվա մրցույթում սա միակ գիրքն էր, որը հաղթող ճանաչվեց միաժամանակ երկու անվանակարգերում: Ժյուրին բարձր գնահատեց թե՛ գրքի բարձր պոլիգրաֆիկ որակը, թե՛ աշխարհագրական լիարժեք ժամանակագրությունը, թե՛ մշակութային արժեքը, թե՛ այն ահռելի աշխատանքը, որ կատարվել է գրքի ստեղծման համար: Ժյուրիին հիացրեցին հատկապես գրքի՝ Հայաստանը կենդանի կերպով ներկայացնող նկարներն ու նկարազարդումները, որոնք արվել են բացառապես հեղինակի կողմից: Մեծ գնահատանքի արժանացավ նաև այն փաստը, որ քարտեզները մշակվել են քսան քարտեզագետների կողմից»,- նշում է Հայաստանի ազգային գրադարան Գրականության հանրահռչակման բաժնի վարիչ, մրցույթի հայստանյան ներկայացուցիչ Մարգարետ Ասլանյանը, որը նաև ժյուրիի անդամ էր:

    Ս. Էջմիածնի Մատենադարանը պատրաստ է սպասարկել իր ընթերցողներին
    Ս. Էջմիածնի Մատենադարանը պատրաստ է սպասարկել իր ընթերցողներին
  • 19 08 2020
  •       Ս/թ. օգոստոսի 19-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընթերցողները ընկալյալ կարգի համաձայն կարող են օգտվել ընթերցասրահից՝ խստորեն պահպանելով ՀՀ Պարետի N 253-Ն որոշումով (18 օգոստոսի, 2020 թ.) սահմանված Հավելված N 13-ով նախատեսվող պահանջները:

    Նարեկացու «Մատյան ողբերգություն» -ը QR ծածկագրով
    Նարեկացու «Մատյան ողբերգություն» -ը QR ծածկագրով
  • 24 07 2020
  • Սուրբ Գրիգոր Նարեկացու ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆԻ կամ ինչպես հայտնի է <<ՆԱՐԵԿ>>-ի հրատարակությունը նորություն չէ ոչ մի հրատարակչության համար՝ տպագրական, կազմարարական նորամուծություններով կամ առանց դրա, այն ամենապահանջված և բազում անգամներ վերահրատարակված գիրքն է։ Մայր Աթոռի նոր հրատարակության շնորհիվ <<Նարեկը>> կարելի է նաև լսել։ Սա առաջինն է, որ գիրքը ներկայանում է ոչ թե ձայնասկավառակով, այլ ձայնագրային հրատարակությամբ։ Ձայնագրությունը ամբողջական տեսքով տրամադրել է Վարուժան Օլքինյանը՝  Մկրտիչ Խերանյանի թարգմանությամբ։

    Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» աշխատությունը հեղինակի հերթական ներդրումն է համանուն ոլորտում
    Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» աշխատությունը հեղինակի հերթական ներդրումն է համանուն ոլորտում
  • 16 07 2020
  • Դեյվիդ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» աշխատությունը հեղինակի հերթական ներդրումն է համանուն ոլորտում: Ուսումնասիրության դրական կողմերից մեկն այն է, որ վերջինս հասցեագրված չէ զուտ մասնագիտական լսարանին, այլ ընթերցողների լայն շրջանակներին: Այս գրքի հիմնական նպատակն է մարդկանց ներկայացնել ժամանակակից պողոսագիտության ոլորտի տարբեր քննարկումները: Հորըլն իր առաջաբանում պարզում է, որ նպատակ չի հետապնդում ընթերցողներին առաջարկելու Պողոսի նամակների կամ աստվածաբանության մասնավոր մեկնաբանություն, այլ՝ ծանոթացնել պողոսագիտության հիմնական թեմաներին և շարունակվող բանավեճերին: Արդ, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Հորըլի «Պողոսագիտության ներածություն» գիրքը, ըստ էության, պողոսագիտության հարցադրումների և հիմնախնդիրների հեղինակի ուրույն մեկնաբանությունն է:

     

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ներկայացնում է «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը
    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը ներկայացնում է «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը
  • 16 07 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինն ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «Վաւերագրեր Հայ եկեղեցու պատմութեան» մատենաշարի հերթական հատորը (Մկրտիչ Ա․ Խրիմեան Կաթողիկոս Ամենայն Հայոց (1820-1892-1907), գիրք ԻԲ․, մաս Բ․, փաստաթղթերի ժողովածու, կազմող՝ Գոհար Աւագեան, խմբ.՝ Ամատունի Վիրաբեան)։

    Սույն հատորը նվիրված է Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակին: Մատենաշարի ներկա հատորում ներառված են Խրիմյան Հայրիկի ոչ միայն հոգևոր ոլորտի նախաձեռնություններին վերաբերող արձանագրությունները, այլև հիշատակված են այն լայնածավալ աշխատանքները, որոնք նա իրականացրել է ազգային ծանրակշիռ խնդիրների լուծման ուղղությամբ։

    Ընթերցանության մարաթոն
  • 02 07 2020
  • 2016 թ.-ից սկսած Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Երևանի Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի ամերիկյան անկյունն ընթերցանության մարաթոն են կազմակերպում:

    Այս տարի մասնակիցները կարդում են Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպը:

    Ծրագրին մասնակցում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գլխավոր մատենագետ Էմմա Ղազարյանը: