Լուրեր

Նարեկացու «Մատյան ողբերգություն» -ը QR ծածկագրով

Նարեկացու «Մատյան ողբերգություն» -ը QR ծածկագրով

  • 24 Jul 2020
  • Սուրբ Գրիգոր Նարեկացու ԱՂՈԹԱՄԱՏՅԱՆԻ կամ ինչպես հայտնի է <<ՆԱՐԵԿ>>-ի հրատարակությունը նորություն չէ ոչ մի հրատարակչության համար՝ տպագրական, կազմարարական նորամուծություններով կամ առանց դրա, այն ամենապահանջված և բազում անգամներ վերահրատարակված գիրքն է։ Մայր Աթոռի նոր հրատարակության շնորհիվ <<Նարեկը>> կարելի է նաև լսել։ Սա առաջինն է, որ գիրքը ներկայանում է ոչ թե ձայնասկավառակով, այլ ձայնագրային հրատարակությամբ։ Ձայնագրությունը ամբողջական տեսքով տրամադրել է Վարուժան Օլքինյանը՝  Մկրտիչ Խերանյանի թարգմանությամբ։ Այս ձայնագրությունը տարբերվում է համացանցում մեզ հանդիպած ձայնագրություններից նրանով, որ այնտեղ տեղադրված են ընտրված գլուխների ձայնագրություններ, և որոնց տևողությունը չի գերազանցում առնվազն մեկ ժամը։ Մոտ ութ ժամ տևողությամբ այս ձայնագրությունը ներկայացնում է <<ՆԱՐԵԿԸ>>, բացառությամբ այն երկու երեք գլուխներից, որոնք Խերանյանի՝ 1960 թվականի թարգմանության մեջ չեն եղել, և որոնք մաքուր կրոնական բովանդակության են եղել, և խորհրդային իշխանությունները արգելքներ են հարուցել այս գլուխների թարգմանության համար։ Երկի գլուխների ձայնագրություններ լսելը իսկապես դյուրին է։ Դրա համար անհրաժեշտ է ժամանակակակից հեռախոս կամ ձեռքի որևէ սարքավորում և ինտենետի միացում։ QR ծածկագիր է ստեղծվել յուրաքանչյուր գլխի համար։

                Նոր <<ՆԱՐԵԿԸ>> լավ հնարավորություն է տեսողական խնդիր ունեցող մարդկանց համար։ Գիրքն ունենալով նրանք կարող են պարզապես լսել։

    Գիրքն այս անգամ ներկայացել է այլ նորարարություններով․ փոխվել է թղթի որակը, որի շնորհիվ պակասել է գրքի ծավալը։ Մայր Աթոռի ութերորդ հրատարակությունը առաջին անգամ սպիտակ կազմով է ՝ զարդարված ծաղկազարդ խորաններով, էջատակի ծանոթագրությունները ներկայացված են գրքի վերջում։ Գրքում ավելացել են էջեր նախատեսված ընտանիքի  մկրտվողներին և տոհմածառի անդամներին նշելու համար։

    shape
    book-shape