Լուրեր

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցների այցը թանգարաններ

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցների այցը թանգարաններ

  • 18 Sep 2020
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչության աշխատակիցները՝ տնօրեն արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանի ուղեկցությամբ, այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:

    Այցելությունը հետաքրքիր էր և բովանդակալից։ Թանգարանային շրջայցի ընթացքում աշխատակիցները եղան Վեհարանի «Ոսկեդարան» ցուցասրահում, «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը, ինչպես նաև Ռուբեն Սևակի անվան թանգարանում: Մատենադարանի եւ Հրատարակչական բաժնի աշխատակիցների համար այս այցելությունը գիտագործնական և ճանաչողական նշանակություն ուներ․ նրանք ծանոթացան Մայր Աթոռի թանգարաններում պահվող սրբություններին ու հոգևոր-մշակութային ժառանգությանը, հաղորդակից դարձան մեր Եկեղեցու սրբերի և նշանավոր հայրապետների սրբազան մասունքների զորությանը։

    Ս. Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչության տնօրենությունը շնորհակալություն է հայտնում թանգարանների տնօրենությանն ու աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության և թանգարաններում պահպանվող ցուցանմուշների վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ հաղորդելու համար:

    shape
    book-shape