Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի մամուլի հավաքածուում առանձնանում է Ուրուգվայում տպագրված «Արագած» ամսագիրը, որը փաստացի բացակայում է հայաստանյան գրադարններում։ Ամսագրի մասին տեղեկությունները պահպանվել են հայ մամուլի մատենագիտական ցանկերում, որոնց հիման վրա էլ կատարվել է մատենագիտական նկարագրությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի մամուլի հավաքածուի
ուսումնասիրության արդյունքում հայ պարբերական մամուլը հարստանում է նոր անուններով կամ բացակա
համարներով։ Ներկայացնենք այդպիսի մի անուն։
Ըստ մատենագիտական աղբյուրների՝ 1919-1920 թթ․ Կ․ Պոլսում տպագրվել է «Առաւօտ։
Նորահասներու պատկերազարդ հանդէս»-ը։ Կիսամսեայ այս հանդեսը լույս է տեսել Գրիգոր Հ․
Գալուստյանի խմբագրությամբ, Մ․ Սուրյանի ջանքերով։ Հրատարակվել է ընդամենը 17 համար , 4 էջ։
1920 թ․ կեսից շարունակել է հրատարակվել «Հայ պատանի» անունով։ Նույն մատենագիտական
աղբյուրները փաստում են, որ սույն հանդեսի 16 համար պահպանվում է Վիեննայի Մխիթարյան
միաբանությունում։
2022թ․ հոկտեմբերի 21-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կայացավ «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եվ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը։ Այն նվիրված էր հայ մշակութային ժառանգության խնդիրների վերհանմանը և հանրայնացմանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի և Գրադարանավարի օրվա առիթով Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը շնորհակալագրով պարգեւատրեց երկարամյա աշխատակից, գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Սահակյանին:
Խորհրդանշական էր այս օրը. մեծազնիվ տիկին Սահակյանը ճիշտ 55 տարի առաջ աշխատանքի է ընդունվել գրադարանային ոլորտում՝ աշխատելով ՀՍՍՀ պետական գրադարանում` որպես կրտսեր գրադարանավար: Կես դարից ավելի նա իր համեստ ու նվիրյալ ներդրումն է բերել սկզբում Հայաստանի ազգային գրադարանում, 2000 թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնի գրադարանում, ապա հիմնադրման օրվանից մինչ այժմ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Լավագույն գրադարան» մրցույթում Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հաղթող է ճանաչվել «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում։
Գրադարանավարի օրվա առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից շնորհակալագրի է արժանացել Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը։
2022 թ. հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի գործունեության 10-ամյակին: Այն կազմակերպվել էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Վաչէ եւ Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ:
Գիտաժողովին մասնակցեցին 44 զեկուցողներ, հյուրեր հայաստանյան և արտերկրի տարբեր գիտական, կրթական, մշակութային կառույցներից:
Հյուրերը դատարկաձեռն չէին եկել: Նրանք Մատենադարանին փոխանցեցին իրենց և իրենց կառույցների վերջին տարիների արժեքավոր հրատարակությունները, որոնք բացակայում էին Մայր Աթոռի Մատենադարանում:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկեց «Ս․ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի գործունեության 10-ամյակին։
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակին նվիրված «Ս․ Էջմիածինը՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովի աշխատանքներն ամփոփվեցին:
Լոնդոնաբնակ Տ․ Ներսես ավ․ քհն․ Ներսեսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրաբերել աստվածաբանական և հայագիտական արժեքավոր գրականություն։ Նվիրաբերված գրքերը ներկայացնում են աստվածաբանական և հայագիտական բնույթի մենագրություններ և հոդվածներ։ Ուշագրավ են Հին Արևելյան Ուղղափառ եկեղեցիների աստվածաբանական պարբերականների հավաքածուները, որոնք համալրում են Մայր Աթոռի մասնագիտական գրականության շարքը։
Կ. Պոլսո Հայոց Պատրիարքարանը՝ ձեռամբ Հովակիմ աբեղա Սերոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրել է Ռուզան Սալխանեանի «Սրբապատկերներ. լռութիւնդ խօսեցաւ սիրտս» գիրքը:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է փոխանցվել Գուրգեն Պետրոսյանի, Սառա Բաբայանի և Արլետտե Զաքարյանի համահեղինակությամբ հրատարակված «Berg-Karabach» գիրքը: