Լուրեր

Շնորհակալագրեր՝ «Լավագույն գրադարանավար» և «Հավատարիմ ընթերցող» անվանակարգերում

Շնորհակալագրեր՝ «Լավագույն գրադարանավար» և «Հավատարիմ ընթերցող» անվանակարգերում

  • 11 Oct 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի և Գրադարանավարի օրվա առիթով Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը շնորհակալագրով պարգեւատրեց երկարամյա աշխատակից, գլխավոր ֆոնդապահ Աստղիկ Սահակյանին:

    Խորհրդանշական էր այս օրը. մեծազնիվ տիկին Սահակյանը ճիշտ 55 տարի առաջ աշխատանքի է ընդունվել գրադարանային ոլորտում՝ աշխատելով ՀՍՍՀ պետական գրադարանում` որպես կրտսեր գրադարանավար: Կես դարից ավելի նա իր համեստ ու նվիրյալ ներդրումն է բերել սկզբում Հայաստանի ազգային գրադարանում, 2000 թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» աստվածաբանական-հայագիտական կենտրոնի գրադարանում, ապա հիմնադրման օրվանից մինչ այժմ «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:

    Մատենադարանի տնօրենության ուշադրության կենտրոնում են նաև հարգարժան ընթերցողները:

    «Հավատարիմ ընթերցող» անվանակարգին արժանացան Մխիթար սարկավագ Մխիթարյանը և Վոլոդյա սարկավագ Հարությունյանը: Բարեշնորհ սարկավագները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանից տարիներ շարունակ բարեխղճորեն օգտվելու համար պարգևատրվեցին տնօրենի շնորհակալագրով:

    Ջերմորեն շնորհավորում ենք պարգևատրվողներին, մաղթում ենք ամենայն բարիք:

    shape
    book-shape