Լուրեր

Ուրուգվայի «Արագած» ամսագիրը

Ուրուգվայի «Արագած» ամսագիրը

  • 01 Nov 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի մամուլի հավաքածուում առանձնանում է Ուրուգվայում տպագրված «Արագած» ամսագիրը, որը փաստացի բացակայում է հայաստանյան գրադարններում։ Ամսագրի մասին տեղեկությունները պահպանվել են հայ մամուլի մատենագիտական ցանկերում, որոնց հիման վրա էլ կատարվել է մատենագիտական նկարագրությունը։

    Ըստ մատենագիտական աղբյուրների՝ երկլեզու այս ամսագիրը տպագրվել է Մոնտևիդեոում 1974 -1975 թթ․։ Եղել է Ուրուգվայի Հ․Բ․Ը․ Միության լրատուն։ Լույս է տեսել 13 համար՝ յուրաքանչյուրը 16 էջ։ Ըստ Ժիրայր Դանիելյանի՝ տպագրությունը սկսվել է 1974 թ․ մայիսից և տևել է շուրջ 2 տարի։

    Մայր Աթոռի Մատենադարանում պահպանվում է սույն ամսագրի 1974 թ․ 7-րդ համարը։ Այն երկլեզու է՝ հայերեն և իսպաներեն, բաղկացած է 13 չհամարակալված էջից, ունի առանձին շապիկ, որի վրա նշված է նաև տպագրության հասցեն։

    Ամսագրի հասանելի է Մայր Աթոռի Մատենադարանի ընթերցասրահում։

    shape
    book-shape