shape

Քարտուղարություն

 

     «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի քարտուղարությունն անմիջական կապ է հաստատում տնօրինության և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մյուս բաժինների միջև:

Գործավար-քարտուղարը վարում է «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթացիկ արխիվը, պատասխանում է հեռախոսազանգերին և տնօրենի իմացությամբ նաև էլեկտրոնային հաղորդագրություններին:

Կազմում և վարում է տնօրենի հանդիպումների ժամատախտակը: Մատենադարանի կողմից նախաձեռնվող գիտաժողովների, տարաբնույթ միջոցառումների ժամանակ կազմակերպչական աշխատանքներ իրականացնելը գործավարի գործառույթն է:

Գործավար-քարտուղարը վարում է նաև Մատենադարանի կայքի և սոցիալական ցանցերում բացված էջերի լրահոսը:

 

Քարտուղարության հեռախոսահամարն է՝ Հեռ՝ (+37410) 517 291