shape

Գրապահոց

     

       Գրապահոցը «Վաչե եւ Թամար Մանուկյան»  Մատենադարանի կառուցվածքային ստորաբաժա­նումներից մեկն է, որն իրականացնում է համալիր աշխատանքներ: Գրապահոցի գործունեության առարկան և նպատակը ֆոնդի պահպանումը և սպասարկումն է: Այն Ս. Էջմիածնի Մատենադարանի ընթերցողներին պատվիրաթերթերով գրականություն է սպասարկում և սահմանված կարգով` ժամկետը լրանալուց հետո, ետ ստանում: Գրականության սպասարկումը կատարվում է պահպանելով ժամային գրաֆիկը: Գրականությունը սպասակելուց առաջ ստուգվում է տպագիր միավորի վիճակը և վերադարձն ընդունելիս` վնասված միավորը ետ չի ընդունվում` պահանջելով վերականգնել այն:

    Կատարվում է սպասարկված գրականության բջիջների (հիմքերի) ստուգում, ճշտվում են գրապահոց չվերադարձված ժամկետանց միավորները և դրանք հետ են պահանջվում: Կատարվում է սպասարկված և վերադարձված գրականության միավորների և պակասող էջերի պարբերաբար հաշվառում, որի ամփոփ տվյալները ներկա­յաց­վում է տնօրինությանը` վեց ամիսը մեկ կամ ի հարկի: 

   Կատարվում է պահանջվող, բայց մերժված գրականության հաշվառում ըստ մերժ­ման տեսակների, հատկապես ուշադրության կենտրոնում պահելով «տեղում չկա» և «մեկ օրինակ է» պատասխանները:

ա) «Տեղում չկա» մերժումը, առանց հետաձգելու, ենթարկվում է վերլուծության և պարզվում է գրքի չգտնվելու պատճառը:

բ) «Մեկ օրինակ է» մերժումն ուսումնասիրում է, պարզվում է պարբերա­կա­նու­թյունը և մեծ պահանջարկի (տարեկան 15-20) դեպքում կազմվում է դրանց ցուցակը և համապատասխան զեկուցագրի հետ կից տրվում է տնօրինությանը` հետադարձ համալրում կատարելու համար:

       Տնօրինության որոշման համաձայն գրապահոցի աշխատակազմը կատարում է ամբողջ ֆոնդի կամ մի մասի (հատվածի) անվանական հաշվառում:

    Կատարվում է ընթացիկ մամուլի (թերթեր, ամսագրեր) տարվա պակասող հա­մար­ների և անվանում-միավորների արձանագրումը, կազմվում է դրանց ցու­ցա­կը և համապատասխան զեկուցագրին կից հանձնվում տնօրինությանը:

            Ֆոնդերը բարելավելու և պահպանման ու խնամքը կազմակերպելու նպատակով, բաժինը կատարում է`

ա) վնասված, մաշված և քայքայված գրականության առանձնացում հետագա վե­րականգնման նպատակով:

բ) պակասավոր էջերի, գրքերի պոկած կամ անընթեռնելի պիտակների հայտնաբերում և ներկայացնում է տնօրինությանը` պատճենահանելու, նորոգելու և վերականգնելու համար:

գ) հետևողական աշխատանք է տարվում, որպեսզի դարակի վրա գտնվող գրա­կա­նության դասավորությունը համապատասխանի Ս. Էջմիածնի Մատենադարանի չափա­նիշ­նե­րին:

դ) ստուգում-տեղաշարժի միջոցով ճշտվում է գրականության դասավորու­թյու­նը, շտկվում սխալ տեղադրումները և այնուհետև հայտնաբերում նախկինում չգտնված միավորները:

ե) կազմակերպում է ֆոնդի փոշեհանման աշխատանքները և ապահովում է սա­նիտարահիգենիկ պայմանները:

           Կազմվում է գրապահոցի աշխատանքների տարեկան հաշվետ­վություն և պլան: Գրապահոցը կոորդինացված աշխատում է Ս. Էջմիածնի Մատենադարանի մյուս բաժինների հետ:

             Գրապահոցը բաղկացած է երեք հիմնական ֆոնդից.

ա. Հայերեն լեզվով գրականության  ֆոնդ (այստեղ գտնվում են հայերեն լեզվով գիտության բոլոր ճյուղերին վերաբերվող գրքերը),

բ.  Օտարալեզու գրականության ֆոնդ,

գ. Մամուլի  (բոլոր թերթերը և ամսագրերը) ֆոնդ:

Գրապահոցում է գտնվում նաև հնատիպ գրականության ֆոնդը: