«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ծառայություններից կարող են օգտվել 18 տարին լրացած, ՀՀ բոլոր քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերը: Գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է ընթերցողական տոմս, որը տրվում է սպասարկման բաժնում: Սպասարկման բաժնի հիմնական գործառույթը տարբեր մասնագիտությունների ընթերցողների, ուսանողների գրադարանային սպասարկումն է:
Ընթերցողների սպասարկումը իրականացվում է Մատենադարանի ընթերցասրահներում՝ ընդհանուր և հնատիպ ֆոնդի:
Ընթերցողները գրականությունը փնտրում և պատվիրում են օգտվելով այբբենական և թեմատիկ քարտարաններից, ինչպես նաև համահավաք էլեկտրոնային քարտարանից (KOHA): Պատվիրաթերթիկները, որտեղ նշվում են ընթերցողի և պատվիրվող նյութի տվյալները, ուղարկվում են ընթերցասրահից տացքակետ և ապա գրապահոց: Գրականությունը սպասարկվում է առավելագույնը 15 րոպեի ընթացքում:
Մատենադարանում սպասարկումն իրականցվում է բաց և փակ բաժնույթներով: Բաց բաժնույթով ընթերցողն իրավունք ունի գիրքը դուրս տանելու, իսկ փակ բաժնույթը կարող է օգտվել միայն ընթերցասրահում: Հանրային գրադարաններին հատուկ և Ս. Էջմիածնի Մատենադարանում հաստատված ներքին կանոնների համաձայն մի շարք գրքեր ընդհանրապես դուրս չեն տրվում:
Գլխավոր ընթերցասրահի գրադարակներում առանձնացված են.
1. Աստվածաշնչեր ու աստվածաբանական գրականություն,
2. Հանրագիտարան – բառարաններ,
3. Մատենագիտություն,
4. Պատմություն և փիլիսոփայություն,
5. Ցեղասպանություն,
6. Ամսագրեր՝ «Արարատ», «Էջմիածին», «Գանձասար»:
Ընթերցողների պատվերների հիմնական մասը բավարարվում է գրադարանի Գլխավոր գրապահոցի ֆոնդից` պատվերների միջոցով: Տարվա ընթացքում գլխավոր գրապահոց մուտք է գործում շուրջ 1540 ընթերցողական պատվիրաթերթիկ: Տարվա ընթացքում ընթերցասրահներում սպասարկվում ընթերցող: