shape

Գրքի ցուցասրահ

 

  «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը բացի գրադարանային և գիտական ոլորտներից,  ծավալում է նաև թանգարանային գործունեություն: Թանգարանային սրահները առանձնացվել են հաստատված նախագծով և կահավորված են համապատասխան ցուցապահարաններով:

 

     Թանգարանային նմուշը  բացառապես գիրքն է: Ցուցասրահները երեքն են՝

ա. «Գիրքը Սուրբ Էջմիածնում»,

բ.  «Հայ հնատիպ գիրքը»,

գ.  «Թեմատիկ փոփոխվող ցուցադրություն» :

 

    «Գիրքը Սուրբ Էջմիածնում» սրահում նախատեսվում է ցուցադրել 1772 թվականից մինչև մեր օրերը Ս. Էջմիածնում տպագրված նշանակալից հրատարակությունները՝ շուրջ 53 կամ 110 գիրք :

    Երկրորդ՝ «Հայ հնատիպ գիրքը» սրահում ուշադրության կենտրոնում կլինեն 1512- 1800/1900 թթ. ընթացքում տպագրված նշանակալից հրատարակությունները:

   «Թեմատիկ փոփոխվող ցուցադրություն» -ում տեղ կգտնի որևէ նշանավոր երևույթին կամ անհատին վերաբերող գրականություն: Ինչպես օրինակ, Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրության 350 ամյակի առթիվ 2016 թ.- ին կազմակերպվեց առաջին ցուցադրությունը:

     Ցուցանմուշների քանակը, կախված ցուցադրության ձևից և չափսերից, կարող է փոխվել :