Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան այցելեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և փոխառաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը:
Սրբազան հայրերը շրջեցին Սբ. Էջմիածնի Մատենադարանում, տեղեկացան վերջին շրջանի գործունեությանը և նորություններին:
Սեպուհ Սրբազանն իր մակագրությամբ Մատենադարանին նվիրեց Տ. Հովհաննես ավագ քահանա Հաճյանի «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորյակը:
Գրադարանային ցանցի աջակցության ծառայությունների և գրադարանների արդիականացումը Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում հնարավոր է գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով: Այս թեմայով սեպտեմբերի 10-13 ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անգլերեն լեզվով վարպետության դասեր անցկացվեցին գրադարանավարների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ուխտի եկել Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» 75 անդամներ:
Լիբանանից, ԱՄՆ-ից և Կանադայից Հայրենիք ժամանած հայորդիները Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկ շաբաթ շարունակ ապրելու են Մայրավանքում, միաբանների հետ մասնակցելու են Ս. Պատարագի
Մինչև 301 թ. Ս. Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ թագավորի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելը՝ Հայաստանում արդեն իսկ քրիստոնեությունը տարածվել էր Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս Առաքյալնեևրի կողմից: Ըստ պահպանված հայ և օտար մատենագրական տեղեկությունների՝ Հայաստանի տարբեր գավառներում Ա-Գ դարերում առկա էին ձևավորված քրիստոնեական համայնքներ, որոնց առաջնորդում էին առաքյալների կողմից ձեռնադրված և նշանակված եպիսկոպոսները:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու ժամանակ՝ Տրդատ Գ-ի օրոք (287-330 թթ.), Մեծ Հայքը բաժանված էր 30 գավառների և, ըստ այդմ էլ, Գրիգոր Լուսավորիչը կարգում է 30 «գերագոյն բարձս» եպիսկոպոսների, որոնք «մեծաթոռ» կամ «աթոռեընկալք կամ աթոռակիցք» են կոչվել և հայրապետական, նվիրապետական ժողովների ժամանակ, սահմանված կարգի և հերթականության համաձայն, իրենց որոշակի տեղերն ունեին Հայոց Հայրապետի աջ ու ձախ կողմերում: Այսպես սկբնավորվեց Հայ Եկեղեցու թեմական-վարչական կառուցվածքը, որը չնչին փոփոխություններով շարունակվում է առ այսօր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016 թ. հոկտեմբեր 6-8 օրերին «Հայերեն Սուրբ Գրքի թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի նյութերը՝ խմբագրությամբ պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովի մասնակիցները հանդես եկան ուղերձով:
Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և մայիսյան գոյամարտերին նվիրված գիտաժողովը:
Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվել է թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով:
Հանրության ուշադրությանն են ներկայացվում 1918-1920 թթ. Ս. Էջմիածնում /Վաղարշապատում/ տպագրված գրքերը եւ նշյալ թվականներին վերաբերող ուսումնասիրություններն ու արխիվային ժողովածուները:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը և ՀՀ սփյուռքի նախարարությունը համատեղ կազմակերպել են գիտաժողով՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ (1918-2018 ԹԹ.)» խորագրով:
Գիտաժողովը տեղի կունենա 2018 թ. մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում:
Զեկուցումները կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում և առանձին ժողովածուով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Արարատ»ի ժառանգութիւնը» մատենաշարի «Քարոզգրքի» Բ հատորը: Այն նվիրվում է «Արարատ» ամսագրի հրատարակման 150 ամյակին:
Գիրքը 1868-1919 թթ. Մայր Աթոռի պաշտոնական պարբերական «Արարատ» ամսագրում հրատարակված թարգմանական քարոզների համահավաք ժողովածուն է:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատակից Ռասա Քենտն աշխատանքային այց կատարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան։
Այսօր Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան այցելեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանողները՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ: Հյուրերը շրջեցին Մատենադրանի ցուցասրահներով, ծանոթացան հնատիպ գրքերին, ինչպես նաև ընթերցասրահում առկա գրականությանը: