Լուրեր

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • 11 Sep 2018
  •  

    Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան այցելեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և փոխառաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը:

    Սրբազան հայրերը շրջեցին Սբ. Էջմիածնի Մատենադարանում, տեղեկացան վերջին շրջանի գործունեությանը և նորություններին:

    Սեպուհ Սրբազանն իր մակագրությամբ Մատենադարանին նվիրեց Տ. Հովհաննես ավագ քահանա Հաճյանի «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորյակը: Մակար սրբազանն էլ նվիրեց իր հեղինակած «Յովհաննէս Առաքեալի երեք ընդհանրական նամակները» գիրքը:

    Սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում գերաշնորհ Սրբազան հայրերին՝ Մատենադարանին արված նվիրատվությունների համար:

     

    shape
    book-shape