Լուրեր

ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ԱՊԱԳԱ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

  • 17 Apr 2018
  •  

    Այսօր Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան այցելեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի ուսանողները՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Տեր-Գրիգորյանի գլխավորությամբ: Հյուրերը շրջեցին Մատենադարանի ցուցասրահներով, ծանոթացան հնատիպ գրքերին, ինչպես նաև ընթերցասրահում առկա գրականությանը:

    Ուսանողները հետաքրքրված էին իրենց մասնագիտական գրականությամբ: Մատենադարանի գրադարանավարուհիները նրանց ներկայացրին, թե ինչպես էլեկտրոնային քարտարանի միջոցով որոնել «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում առկա գրականությունը:

    Տիկին Տեր-Գրիգորյանն իր հեղինակած գրքերից մակագրությամբ նվիրեց Մատենադարանին և խոստացավ առաջիկայում ևս նվիրատվություններ կատարել:

    Դոցենտ Տեր-Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս այլ կուրսերի ուսանողների հետ կայցելեն Մատենադարան:

    shape
    book-shape