shape

Լուրեր

«Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ». միջազգային համաժողով Մայր Աթոռում
«Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ». միջազգային համաժողով Մայր Աթոռում
  • 22 03 2018
  • Մարտի 22-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Ավանդական արժեքներ, արդի մարտահրավերներ» խորագրով մեկօրյա երրորդ միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել էր Աթոս լեռան ռուսական սրբավայրերի աջակցման բարեգործական հիմնադրամի կողմից: 
        

    Նոր հրատարակություններ
    Նոր հրատարակություններ
  • 27 02 2018
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի միաբան, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի «Քարոզներ և ակնարկներ» ժողովածուն և Ավագ Հարությունյանի հեղինակած «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական և դիվանագիտական գործունեությունը (1918-1920 թթ.)» աշխատությունը:

    Վազգեն Ա կաթողիկոս. «Քարոզներ և խոսքեր»
    Վազգեն Ա կաթողիկոս. «Քարոզներ և խոսքեր»
  • 19 02 2018
  •     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել երջանկահիշատակ Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ.) Ամենայն Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ հատորը`«Քարոզներ և խոսքեր» վերնագրով` նվիրված Հայոց 130-րդ Հովվապետի ծննդյան 110-ամյակին:
    Հատորում ներառվել են Վազգեն Ա Կաթողիկոսի` տարբեր եկեղեցական տոների և հիշարժան արարողությունների առիթներով հնչած քարոզները, որոնք քաղվել են ցայսօր Վեհափառ Հայրապետին նվիրված ժողովածուներից և «Էջմիածին» ամսագրից:
    Ժողովածուն հրատարակության է պատրաստվել Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանի ջանքերով: 
    Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:

    Նվիրատվության հիմքում համագործակցություն
    Նվիրատվության հիմքում համագործակցություն
  • 30 01 2018
  •  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին ՀՀ սփյուռքի նախարարությունը նվիրեց իր պատվերով լույս ընծայված և սփյուռքահայ գրողների հրատարակած գրքեր, որոնք հիմնականում Սփյուռքի հիմնախնդիրներին, Հայկական սփյուռքի պատմությանը և Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններ են: Նվիրվող գրականության ցանկում ընդգրկված էին նաև 2010-2016 թթ. հրատարակված «Հայկական սփյուռք» տարեգրքերը:

    Նախաձեռնությունն իրականացվել է Մատենադարանի տնօրինության՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ տարեսկզբին կայացած հանդիպումից հետո, երբ քննարկման արդյունքում որոշվել է երկու կառույցների միջև  սերտ համագործակցություն սկսել:

    Նվիրատվություն բանակի օրվա կապակցությամբ. «Զորավոր Սրբեր» և «Զինվորյալ հոգևորականներ»
    Նվիրատվություն բանակի օրվա կապակցությամբ. «Զորավոր Սրբեր» և «Զինվորյալ հոգևորականներ»
  • 28 01 2018
  • «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նվիրատվությունների շարքն այս անգամ համալրվեց «Զինվորյալ Հոգեվորականներ» Եվ «Զորավոր Սրբեր» գրքերով: Վերջիններս  նվիրվել են Հայոց բանակի 25 և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության 20 ամյակին, լույս են տեսել Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ:

    «Զորավոր Սրբեր»-ը բովանդակում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու քսանմեկ սրբերի վարքեր, մի մասը զինվորականներ կամ իշխաններ են, մյուսները՝ մեծանուն սրբեր: Գիրքը սկսվում է Միքայել հրեշտակապետի և սուրբ Աստվածամոր վարքերով:

    Կ. ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ ՆՇՈՒՄ Է 110-ԱՄՅԱԿԸ .  «ԺԱՄԱՆԱԿ. 100 ՏԱՐԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
    Կ. ՊՈԼՍԻ «ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹԸ ՆՇՈՒՄ Է 110-ԱՄՅԱԿԸ . «ԺԱՄԱՆԱԿ. 100 ՏԱՐԻ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
  • 26 01 2018
  •  Հայ իրականության ամենահին՝ «Ժամանակ» օրաթերթը նշեց իր 110-ամյա հոբելյանը: Առաջին իսկ հրապարակումներից ու հոդվածներից պարզ էր, որ օրաթերթը միշտ իր ձեռքում է պահելու ճշմարտության ազդակները, քննադատական գրչով բարձրաձայնելու է իրողությունը՝  հնարավորինս լույս սփռելով խավարի մեջ ու ստի վրա:

    Կ. Պոլսի «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման առթիվ հունվարի 26-ին Հայ Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան սրահում տեղի ունեցան Վահան Թեքեյանի, Երուխանի, Ռուբեն Զարդարյանի՝ «Ժամանակ. 100 տարի» մատենաշարով լույս տեսած գրքերի և «Ժամանակ» օրաթերթի կայքէջի  հոբելյանական շնորհանդեսները: Միջոցառումները նախաձեռնել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը:

     

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
  • 12 01 2018
  • Հունվարի 12-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանին և փոխտնօրեն Պապին Մուրադյանին:

    Ողջունելով հյուրերին՝ Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Մայր Աթոռում գրադարանային գործի պատշաճ կազմակերպման աշխատանքները:

    Մատենադարանի տնօրինությունը նախարարին տեղեկացրեց սփյուռքահայ գրողների հրատարակած գրքերի եւ սփյուռքահայ մտավորականների անձնական գրադարաններից Մատենադարանին նվիրելիք գրականության անբավարար լինելու մասին՝ այս հարցում ակնկալելով նախարարության աջակցությունը:

    Վեհափառ Հայրապետը շնորհավորեց  Մայր Աթոռի պաշտոնեությանը
    Վեհափառ Հայրապետը շնորհավորեց  Մայր Աթոռի պաշտոնեությանը
  • 09 01 2018
  •   Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գտնվող բաժինների պաշտոնեության հետ: 
        Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը բերկրալի տոների առիթով` վստահեցնելով, որ Մայր Աթոռի պաշտոնեությունը պիտի շարունակի լծակից լինել Հայոց Հայրապետին ազգանպաստ և եկեղեցաշեն ծրագրերի իրականացման գործում:

    Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին նվիրված գիտաժողով
    Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսին նվիրված գիտաժողով
  • 05 12 2017
  • «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» խորագրով գիտաժողովն անցկացվեց դեկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ: 
    Այն նվիրված էր կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին: Նախաձեռնել էին Գուգարաց թեմը, Գևորգյան հոգևոր ճեմարանը և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը: 
    Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: 

    «Արարատ» հանդեսի հրատարակման ամբողջ ընթացքը մեկ հատորում
    «Արարատ» հանդեսի հրատարակման ամբողջ ընթացքը մեկ հատորում
  • 01 12 2017
  •       Նոր հրատարակություն

          Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, լույս է ընծայել ««Արարատ»-ի բնագիրները» գրքի Բ հատորը, որը հրատարակության է պատրաստել Սուսաննա Նահապետյանը:

         Գրքում ափոփված և ներկայացված են Մայր Աթոռի «Արարատ» հանդեսի հրատարակման ամբողջ ընթացքի՝ 1868-1919 թթ. տարիների պաշտոնաթերթի, միաբանության և նրա առանձին անդամների բնագրական հետաքրքրությունների և իրագործումների ամբողջական պատկերը, լայն ընդգրկումն ու տարողությունը:

    Պատմության նոր շրջափուլի խոսուն վկան
    Պատմության նոր շրջափուլի խոսուն վկան
  • 09 11 2017
  •     Նոր հրատարակություն

        Թովմա Մեծոփեցու «Հիշատակարանը» Կաթողիկոսական Աթոռի՝ 1441թ. Սսից Սուրբ Էջմիածին վերադարձին նվիրված գլխավոր վավերագիրն է՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի պատմության նոր շրջափուլի խոսուն վկան: 

         Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել  «Հիշատակարանը» (բնագիրը զուգադիր՝ գրաբար և աշխարհաբար): Գիրքը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը: Աշխատությունը գրաբարից աշխարհաբար է փոխադրել բանասիրական գիտությունների դոկտոր Արշակ Մադոյանը:

    Կրոնական թանգարանների առաքելությունը
    Կրոնական թանգարանների առաքելությունը
  • 31 10 2017
  •       Կրոնական թանգարաններն իրենց առաքելությամբ մարդու առջև բացում են աստվածային մշակույթի դռները և նրան հայտնում ճշմարտությունը: Երբ մարդ գիտակցում է, որ ինքն աստվածային մշակույթի ստեղծագործությունն է, նա իր արարելու կարողությունը, ինչպես Արարիչն Աստված, կծառայեցնի բացառապես բարին կերտելու, բարություն ու սեր սփռելու և լուսավորելու համար: Հենց այս համոզմամբ ու նպատակով հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» կոնֆերանսը: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ջանքերով, համագործակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համաժողովին մասնակցեցին թանգարանագետներ և արվեստագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Իրանից և Ֆինլանդիայից: