Լուրեր

Գրքերի նվիրատվություն Կալկաթայի Մարդասիրական ճեմարանին

Գրքերի նվիրատվություն Կալկաթայի Մարդասիրական ճեմարանին

  • 12 Apr 2018
  •  

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հայաստանի ազգային գրադարանի միջև իրակնացվող գրքափոխանակության ծրագրի շրջանակում Սբ. Էջմիածնի Մատենադարանը գիրք է նվիրաբերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգածությամբ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանին:

    Մատենադարանի տնօրինությունն ու Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի տեսչությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի ազգային գրադարանին՝ գրքերի տրամադրման և արդյունավետ համագործակցության համար:

    Վստահ ենք՝ նվիրաբերված գրականությունը նորովի կհարստացնի Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գրադարանը և մեծապես կնպաստի սաների կրթական որակի բարձրացմանը:

    Մաղթում ենք բարի ուսումնառություն և տեղեկացնում, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը կլինի շարունակական:

    shape
    book-shape