Լուրեր

Նվիրատվություն բանակի օրվա կապակցությամբ. «Զորավոր Սրբեր» և «Զինվորյալ հոգևորականներ»

Նվիրատվություն բանակի օրվա կապակցությամբ. «Զորավոր Սրբեր» և «Զինվորյալ հոգևորականներ»

  • 28 Jan 2018
  •  

    «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի նվիրատվությունների շարքն այս անգամ համալրվեց «Զինվորյալ Հոգեվորականներ» Եվ «Զորավոր Սրբեր» գրքերով: Վերջիններս  նվիրվել են Հայոց բանակի 25 և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության 20 ամյակին, լույս են տեսել Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ:

    «Զորավոր Սրբեր»-ը բովանդակում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու քսանմեկ սրբերի վարքեր, մի մասը զինվորականներ կամ իշխաններ են, մյուսները՝ մեծանուն սրբեր: Գիրքը սկսվում է Միքայել հրեշտակապետի և սուրբ Աստվածամոր վարքերով: Գրքում ներկայացված մյուս սրբերն են՝ Թադեոս առաքյալը, Աբգար արքան, Գևորգ, Մինաս, Թեոդորոս, Սարգիս զորավարները, Տրդատ արքան, Գրիգոր Ա. Լուսավորիչը, Գրիգորիս Պարթևը, Ներսես Ա. Մեծ կաթողիկոսը, Մեսրոպ Մաշտոցը, Ատոմ Գնունի իշխանը, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Ղևոնդ երեցը, Հովհան Գ. Օձնեցի կաթողիկոսը, Վահան Գողթնացի իշխանը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Դ. Շնորհալի կաթողիկոսը, Գրիգոր Տաթևացին:  Գիրքը շարադրվել է վարքագրական ոճով՝ հավատարիմ մնալով Եկեղեցական Սրբազան ավանդությանը, սակայն գիտական աղբյուրներով ճշտվել և հստակեցվել են սրբերի կյանքի և գործունեության հետ կապված բազմաթիվ տվյալներ: Յուրաքանչյուր վարքից առաջ տեղադրված է տվյալ սրբի մանրանկարը՝ վերցված Մաշտոցյան Մատենադարանում պահվող ձեռագրական ժառանգությունից:

    «Զինվորյալ հոգևորականներ» գրքի առաջին հատորը նվիրված է 20-րդ դարասկզբին հանուն հայրենիքի ազատության մղվող պայքարում հայ հոգևորականների ստանձնած բացառիկ առաքելությանը: Ներկայացված է 20 հոգևորականների կենսագրություններ, ովքեր մասնակցել են զինված պայքարի կամ կազմակերպել զինված ինքնապաշտպանություն հանուն հայրենիքի  և սուրբ եկեղեցու:  Գրքում ներկայացված հոգևորականների մեջ բացառություն է Նոր Վարագավանքի վանահայր Տ. Գրիգոր եպս. Մանուչարյանը, ով զինված պայքարել է 19-րդ դարասկզբին: Գիրքը եզրափակվում է Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպս. Հակոբյանի գործունեությամբ Խորհրդային միության ամենադաժան բռնաճնշումների ժամանակ:

     

     

    shape
    book-shape