shape

Լուրեր

Արժեքավոր համալրումներ
Արժեքավոր համալրումներ
  • 05 10 2022
  • Կ. Պոլսո Հայոց Պատրիարքարանը՝ ձեռամբ Հովակիմ աբեղա Սերոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրել է Ռուզան Սալխանեանի «Սրբապատկերներ. լռութիւնդ խօսեցաւ սիրտս» գիրքը:

    Օտարալեզու ֆոնդը համալրվեց ևս մեկ արժեքավոր գրքով
    Օտարալեզու ֆոնդը համալրվեց ևս մեկ արժեքավոր գրքով
  • 05 10 2022
  • Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է փոխանցվել Գուրգեն Պետրոսյանի, Սառա Բաբայանի և Արլետտե Զաքարյանի համահեղինակությամբ հրատարակված «Berg-Karabach» գիրքը:

    Մասնակցություն միջազգային գիտաժողովին
    Մասնակցություն միջազգային գիտաժողովին
  • 29 09 2022
  • Այսօր Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ Երևանում տեղի ունեցավ «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողով, որի ընթացքում Ս. Էջմիածնի Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քհն. Պողոսյանը հանդես եկավ «Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ավանդն ազգային մշակութային ժառանգության պահպանման համատեքստում» խորագրով զեկույցով։

    Գիտաժողովի հանդիսավոր բացման ժամանակ Արժանապատիվ Տեր Հայրը գիտաժողովի կազմակերպիչներին, զեկուցողներին, մասնակիցներին և ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրական և Հայրապետական օրհնությունը։

    Արժեքավոր համալրում և նոր համագործակցություն
    Արժեքավոր համալրում և նոր համագործակցություն
  • 28 09 2022
  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր լուսահոգի Վարդան Գրիգորյանի որդին՝ Արամ Գրիգորյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել իր հայրիկի անձնական գրադարանից մի շարք արժեքավոր գրքեր:

    Արժեքավոր համալրում
    Արժեքավոր համալրում
  • 22 09 2022
  • Նոր համալրում
    Նոր համալրում
  • 22 09 2022
  • Լիբանանի «Հաճնո» հայրենակցական միության ատենապետ տիար Փոլ Եակուբեանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրել է Ալիս Քիփ Քլարկի «Նամակներ ԿիլիկայԷն (օրագրություն)» գրքերը:

    Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում հարգարժան նվիրատուին:

    Նոր համալրում
    Նոր համալրում
  • 19 09 2022
  • Պոլսահայ գրող, թարգմանիչ, խմբագիր Արամ Գամպուրեանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրել է արժեքավոր օտարալեզու գրքեր:

    Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում հարգարժան նվիրատուին:

    Նոր համալրում
    Նոր համալրում
  • 19 09 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել իր մի շարք արժեքավոր օտարալեզու գրքեր:

    Մամուլի հավաքածուն
    Մամուլի հավաքածուն
  • 24 08 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ամփոփված է հայ տպագիր ժառանգության մի ընդգրկուն մասը, որի մեջ առանձնանում է մամուլի հավաքածուն։ Ներկայումս ավարտվել են առկա պարբերականների դասակարգման, մշակման, ինչպես նաև էլէկտրոնային գրացուցակում արտացոլելու աշխատանքները։ Նշենք, որ ամբողջ գործընթացն իրականացվել է փուլերով։ Արդյունքում ունենք հետևյալ պատկերը։

    Մայր Աթոռի Մատենադարանում առկա է և էլեկտրոնային գրացուցակում գրանցվել է 974 անուն պարբերական, որից՝

    Նոր համալրում
    Նոր համալրում
  • 23 08 2022
  •  

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում արդեն հասանելի է Մելքիսեդեկ եպս. Մուրադյանցի «Հովվական աստվածաբանություն» գրքի նոր հրատարակությունը:

    Գիրքն առաջին անգամ տպագրվել է Կ. Պոլսի Պերպերյան տպարանում 1892 թ., վերահրատարակվել է 2022 թ.:

    Կարևոր այս ձեռնարկը արևմտահայերենից արևելահայերեն է փոխադրել Տ. Հովել քհն. Օհանյանը:

    Մատենադարանի հավաքածուն հարստացավ
    Մատենադարանի հավաքածուն հարստացավ
  • 17 08 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուն հարստացավ համաշխարհային գրականության մի շարք արժեքավոր թարգմանություններով:

    Նոր համալրում
    Նոր համալրում
  • 16 08 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց երեք արժեքավոր հրատարակությամբ․

    Զարյան Արա, Լամուրե Քրիստին։ Դադիի վանք։ 1214 թվականին կառուցված Կաթողիկե եկեղեցու 1297 թվականի որմնանկարների պահպանական վերականգնում /Մուտքի խոսք՝ Անտոնիա Արսլան․- Երևան: Տիգրան Մեծ, 2021.- 484 էջ։

    Լամուրե Քրիստին, Զարյան Արա։ 976-991 թթ. կառուցված Սբ․ Նշան եկեղեցու Ժ․, ԺԲ․-ԺԳ․ դարերի որմնանկարների պահպանական վերականգնումը /Նախաբան և հայերենի խմբագիր՝ Սեյրանուշ Մանուկյան.- Երևան: Տիգրան Մեծ, 2020.- 394 էջ։