Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում արդեն հասանելի է Մելքիսեդեկ եպս. Մուրադյանցի «Հովվական աստվածաբանություն» գրքի նոր հրատարակությունը:
Գիրքն առաջին անգամ տպագրվել է Կ. Պոլսի Պերպերյան տպարանում 1892 թ., վերահրատարակվել է 2022 թ.:
Կարևոր այս ձեռնարկը արևմտահայերենից արևելահայերեն է փոխադրել Տ. Հովել քհն. Օհանյանը:
Վարդապետ, ուսուցիչ, տեսուչ, թեմակալ առաջնորդ, կաթողիկոսական տեղապահ Մելքիսեդեկ եպս. Մուրադյանցը 19-րդ դարավերջի բանիմաց, գիտակ հոգևոր գործիչներից մեկն է, ով դեռևս ուսանելու տարիներին հայտնի է եղել հայ հետազոտողին:
Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Տ. Հովել քհն. Օհանյանին նվիրատվության համար: