shape

Լուրեր

Եվս մեկ արժեքավոր համալրում․․․
Եվս մեկ արժեքավոր համալրում․․․
  • 08 07 2022
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի համալրման գործընթացը շարունակական է։ Այս անգամ նվիրատուն եգիպտահայ ազգային, հասարակական, գրական գործիչ, Կահիրեի թեմական ժողովի անդամ Սուրեն Բայրամյանն է, ով Ս․ Էջմիածնի Մատենադարանին փոխանցեց իր հերթական ուսումնասիրությունը՝ «Հայկական համայնքային կառոյցները Եգիպտոսի մէջ» (Կահիրե, 2017թ․) վերնագրով։

    Եվս մեկ համալրում
    Եվս մեկ համալրում
  • 04 07 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ծիսագիտական գրականությունը հարստացավ ևս մեկ գրքով:

    Գերաշնորհ Տ. Նարեկ արք․ Ալեմեզյանը Ս․ Էջմիածնի Մատենադարանին է նվիրել «Քրիստոնէական Աստուածպաշտութիւն եւ Հայ Առաքելական եկեղեցվոյ Սուրբ Պատարագը (Պիքֆայա-Լիբանան, 2012)» գիրքը, որին կցված է նաև ձայնասկավառակ:

     ԳՊՀ 25-րդ  հանրապետական  գիտաժողով
    ԳՊՀ 25-րդ հանրապետական գիտաժողով
  • 03 07 2022
  • Այսօր առցանց ձևաչափով անցկացվեց Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ԳՊՀ 25-րդ հանրապետական գիտաժողովը։ 

    Տեղի ունեցավ «Տնտեսակետ» գրքի շնորհանդեսը
    Տեղի ունեցավ «Տնտեսակետ» գրքի շնորհանդեսը
  • 30 06 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը մասնակցեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ագեան սրահում կայացած “Common Sense Economics” գրքի հայերեն տարբերակի՝ «Տնտեսակետ. Անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի շնորհանդեսին: Միջոցառումը կազմակերպվել է Վարքագծային որոշումների կենտրոնի հետ համատեղ:

    Համալրում համագործակցության շրջանակում․․․
    Համալրում համագործակցության շրջանակում․․․
  • 30 06 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ տասնամյակների պատմություն ունի։

    Փոխշահավետ այս համագործակցության արդյունքում երկու կառույցների ֆոնդերը պարբերաբար համալրվում են տարաբնույթ արժեքավոր հրատարակություններով:

    Համալրման շարունակական ընթացք
    Համալրման շարունակական ընթացք
  • 30 06 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին է նվիրել սույն արժեքավոր գրքերը՝

    ???? [Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ]: /Պակասավոր օրինակ. 1-34, 620-650 էջերը բացակայում են/.-[Կ.Պօլիս, 1872].-35-620 էջ:

    ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
    ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
  • 29 06 2022
  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի հրատարակչության տպագրած մի շարք արժեքավոր գրքերի շնորհանդեսը, որին իրենց մասնակցությունն ունեցան հանրապետության տարբեր գիտական, կրթական, մշակութային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ սպաներ, հոգևոր հայրեր:

    Շնորհանդեսը մեկնարկեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանի և հրատակաչության տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի ողջույնի խոսքով, ով արժևորեց Սուրբ Էջմիածնի դերը հայ տպագիր ժառանգության ստեղծման, պահպանման և համալրման ազգանպաստ գործում: Շնորհանդեսին ներկայացված գրքերը՝ ըստ արժանապատիվ Տեր Հոր, հանդիսանում են գիտության, հոգևոր կյանքի ու մշակույթի կարևոր ձեռքբերումներ:

    Այնուհետև արժևորման ու գնահատման խոսքերով հանդես եկան գրքերի հեղինակները, կազմողները, աշխատասիրողները, որոնց տարիների անդուլ աշխատանքի արդյունքն էր կազմակերպված շնորհանդեսին ներկայացված գրքերը: Հակոբ Քյոսեյան, Վարդան Դևրիկյան, Արսեն Հարությունյան, երջանկահիշատակ Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան, լուսահոգի Հենրիկ Սվազյան, Տեր Մովսես վարդապետ Սարգսյան, Վալերի Թունյան՝ անհատներ, գիտնականներ, որոնց ից շատերի ստեղծած գրական ժառանգությունը, յուրաքանչյուրն իր բնագավառում, մեծ ներդրում է հայ մշակութային ժառանգության անդաստանում։

    Քննարկում գիտաբժշկական գրադարանում
    Քննարկում գիտաբժշկական գրադարանում
  • 28 06 2022
  • Հունիսի 28-ին ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ գրադարանի նոր կայքէջի շնորհանդեսը: Միջոցառումն իր շուրջն էր համախմբել Հայաստանի ազգային, քաղաքային, գիտական և բուհական մի շարք գրադարանների ներկայացուցիչների:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանից շնորհանդեսին մասնակցեցին Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը և գիտական քարտուղար Մայա Գրիգորյանը:

    Արժեքավոր նվերներ
    Արժեքավոր նվերներ
  • 27 06 2022
  • Բանասեր, պատմաբան, բառարանագիր, փիլիսոփայական և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ Երվանդ Տեր-Մինասյանի (1879-1974) թոռնուհին՝ Անուշ Տեր-Մինասյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրեց մեծանուն հայագետի անձնական գրադարանի հետևյալ գրքերը՝

    ???? Թորոսեան Սահակ- Դասագիրք հայոց պատմութեան (ըստ թեմական դպրոցների նոր ծրագրի): Միջնակարգ դպրոցների համար - Հին դարեր.- Թիֆլիս, 1916թ.-230 էջ

    ???? Աբեղեան Մանուկ- Հայ ժողովրդական վէպը.- Թիֆլիս, 1908թ.- 212 էջ

    Մասնակցություն գիտաժողովին
    Մասնակցություն գիտաժողովին
  • 26 06 2022
  • Հունիսի 23-25-ը Հայաստանի պատմության թանգարանում անցկացվեց Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովը, որին «Հայ տպագրության զարգացման ընթացքը Սյունիքում 20-րդ դարի առաջին կեսին» զեկույցով մասնակցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գիտական քարտուղար Մայա Գրիգորյանը:

    Համալրում համագործակցության շրջանակում․․․
    Համալրում համագործակցության շրջանակում․․․
  • 26 06 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի համագործակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Մատենադարանի հետ տասնամյակների պատմություն ունի։ Փոխշահավետ այս համագործակցության արդյունքում երկու Մատենադարանները պարբերաբար համալրվում են տարաբնույթ արժեքավոր հրատարակություններով, որոնք աղբյուր են դառնում նորանոր հետազոտական աշխատանքների համար։

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանում, նշված համագործակցության շրջանակում, արդեն հասանելի են հետևյալ գրքերը՝ Կոմիտաս արք․ Օհանյանի, Մակար եպս․ Աշգարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Սրբալոյս Միւռոնով նորոգուինք» աշխատությունը և «Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ։ Հայրապետական 25-ամեայ գահակալութիւն (1995-2020)։ Արժեւորում եւ վկայութիւններ» մեծադիր հատորը։

    Նոր եւ արժեքավոր համալրում
    Նոր եւ արժեքավոր համալրում
  • 23 06 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետաշինարարական բաժնի ծրագրերի ղեկավար Մերի Դանիելյանը Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանին նվիրեց «Հայկական պանորամա. բնություն, մարդիկ, մշակույթ» երկլեզու՝ գերմաներեն և անգլերեն գիրք-ալբոմը:

    Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Գյոթինգենի «Գեորգ-Աուգուստ» համալսարանի համագործակցության շրջանակում հրատարակված այս գրքում ներկայացված է Հայաստանի պատմությանը, մշակույթը, ճարտարապետությանը:

    Գիրքը տպագրվել է «Volkswagen» միջազգային հետազոտական հիմնադրամի աջակցությամբ՝ 2019 թ. մեկնարկած «Քարը հայկական ճարտարապետության մեջ» խորագրով ծրագրի շրջանակում, որը նվիրված էր քարե շինությունների և հայկական ժառանգության պահպանմանը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետազոտական աշխատանքներ, հայկական մշակութային ժառանգության մեջ բնական քարի քայքայումների ուսումնասիրություն, վնասի գնահատում: Հայաստանից ծրագրին մասնակցել են նաև ԻԿՕՄՕՍ/Հայաստան ազգային կոմիտեն, Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանման գործակալությունը, ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, հնագիտության ինստիտուտը, Էրեբունի թանգարանը: