Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի հետ տասնամյակների պատմություն ունի։
Փոխշահավետ այս համագործակցության արդյունքում երկու կառույցների ֆոնդերը պարբերաբար համալրվում են տարաբնույթ արժեքավոր հրատարակություններով:
Հերթական անգամ Հայաստանի ազգային գրադարանը Մայր Աթոռի Մատենադարանին է նվիրել ավելի քան երկու տասնյակ արժեքավոր գրակաություն:
Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտագիտությունն է հայտնում նվիրաբերված գրականության համար:
Արդյունավետ համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվելու նորանոր ծրագրեր։