shape

Լուրեր

Նոր համալրում
Նոր համալրում
  • 19 04 2022
  • Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար» Մանուկյան Մատենադարանը կազմակերպել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցած հյուրերը Սբ. Էջմիածնի Մատենադարանին նվիրեցին արժեքավոր գրականություն։

    «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը նվիրեց ամսագրի ամբողջական հավաքածուն, որն այսուհետ հասանելի կլինի Մայր Աթոռի Մատենադարանի ընթերցողին:

    Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում քննարկվեցին Արցախին վերաբերող մի շարք հարցեր…
    Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում քննարկվեցին Արցախին վերաբերող մի շարք հարցեր…
  • 19 04 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում Ազգային գրադարանային շաբաթա շրջանակում կազմակերպվել էր «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով սեմինար-քննարկում, որին իրենց մասնակացությունն ունեցան գիտնականներ, հետազոտողներ, ոլորտով հետաքրքրված մասնագետներ: Բանախոսներին և ներկաներին ողջունեց Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը: Արժանապատիվ Տեր Հայրը կարևորեց նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ոլորտի մասնագետներին համակողմանի անդրադառնալ առկա խնդիրներին և առաջարկել լուծումներ:

    Ֆոնդի համալրում
    Ֆոնդի համալրում
  • 13 04 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆոնդը համալրվեց Գավառի պետական համալսարանի հրատարակած գիտական հոդվածների ժողովածուների՝ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում բացակա համարներով:

     

    Կարևոր համալրում
    Կարևոր համալրում
  • 15 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի գրքային ֆոնդը համալրվեց Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության և Պատմության ֆակուլտետների հրատարակած գրականությամբ՝ գրքեր, ամսագրեր ու գիտական հոդվածների ժողովածուներ:

    Համալրման շարունակական գործընթաց․․․
    Համալրման շարունակական գործընթաց․․․
  • 12 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջև համագործակցությունն արդեն տարիների պատմություն ունի, որն արտահայտվում է փոխադարձ գիտաժողովների, հանդիպումների ձևաչափով, ինչպես նաև համալրման անընդմեջ գործընթացքով։

    Համագործակցության նոր դրսևորում ․․․
    Համագործակցության նոր դրսևորում ․․․
  • 10 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուներում պահպանվում են հայոց լեզվի պատմությանը, լեզվաբանական տարաբնույթ խնդիրներին առնչվող մեծ ժառանգություն, որի թիվն ավելացավ ևս 23-ով։

    ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին է տրամադրել վերջին տարիներին տպագրած գրքերն ու ամսագրերը, որոնք բացակայում էին Մատենադարանի ֆոնդերում։

    Համալրումը շարունակվում է ․ ․ ․
    Համալրումը շարունակվում է ․ ․ ․
  • 09 03 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» արժեքավոր ամսագրի վերջին 10 տարվա ընթացքում տպագրված համարներով:

    Ամսագիրը հիմնադրվել է 1940 թ․ և առ այսօր իրականացնում է իր կարևոր առաքելությունը։ Գիտական այս հանդեսում տպագրվում են պատմաբանասիրական, հայագիտական, լեզվաբանական և այլ գիտական ուսումնասիրություններ, որոնք աղբյուր են դառնում նորանոր հետազոտական աշխատանքների համար։

    Շնորհակալություն գործընկեր կազմակերպություններին . . .
    Շնորհակալություն գործընկեր կազմակերպություններին . . .
  • 18 02 2022
  • Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա գործընկեր գրադարանների ներկայացուցիչները Սբ. Էջմիածնի Մատենադարանին նվիրեցին արժեքավոր գրականություն:

    Գիրք նվիրելու օրը Սուրբ Էջմիածնում …
    Գիրք նվիրելու օրը Սուրբ Էջմիածնում …
  • 18 02 2022
  • Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կազմակերպվել էր տոնական միջոցառում:

    Այն մեկնարկեց Տերունական աղոթքով, ապա ավանդույթ դարձած արարողությամբ՝ գրքերի նվիրատվությամբ։

    Մատենադարանի տնօրենությունը կրոնագիտական, աստվածաբանական, պատմական, հայագիտական բնույթի արժեքավոր հրատարակություններ նվիրեց Մայր Աթոռի միաբաններ Տ. Ներսես աբեղա Հարությունյանին, Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանին, Տեր Ադամ քահանա Մակարյանին։

    Տոնի խորհուրդն ամբողջացվեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ տպագրված «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» գրքի շնորհանդեսով:

    ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
    ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
  • 17 02 2022
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի երկար տարիների համագործակցության արդյունքում Մատենադարանը պարբերաբար հարստացել է նոր և արժեքավոր գրականությամբ։

    Եվ ահա համագործակցության ևս մեկ դրսևորում։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին է նվիրաբերել վերջին տարիների իր արժեքավոր հրատարակություններից 75 միավոր գրականություն։ Նվիրատվությունն արվել է Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում՝ ընդգծելով գրքի դերն ու արժեքը հայ հասարակության համար։

    Նոր հրատարակություն
    Նոր հրատարակություն
  • 16 02 2022
  • այր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հարուստ հավաքածուն համալրվեց նոր հրատարակությամբ՝ Վիգեն Կուլիկյանի «From Armenia to Manchester: The Holy Trinity Armenian Church of Manchester and its Community» գիրք-ալբոմով։ Այս արժեքավոր ձեռնարկը տպագրվել է Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի հայկական Ս․ Երրորդություն եկեղեցու հիմնադրման 150-ամյակի առթիվ և պարունակում է արժեքավոր ու խորքային տեղեկություններ տեղի հայ համայնքի ու հայոց եկեղեցու դարավոր պատմության մասին։ Գրքի վերջում ներկայացված են Մանչեսթերի հայկական եկեղեցում պահպանվող տարբեր եկեղեցական իրերի լուսանկարներ՝ համապատասխան բացատրություններով, որոնք գիրքը դարձնում են ավելի արժեքավոր և գրավիչ։

     

    Համալրումը շարունակվում է․․․
    Համալրումը շարունակվում է․․․
  • 11 02 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռնարկով՝ «Ճարտարապետ Հայկ Վարդանյանի ստեղծագործական աշխարհը» գիրք-ալբոմով։ Գրքում ներկայացված են ճարտարապետ, «Պրոֆ Ալ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և նույն ընկերության ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Հայկ Վարդանյանի աշխատանքները, կառույցներ, որոնք այսօր զարդարում են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու մարզերը։