Այսօր առցանց ձևաչափով անցկացվեց Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 95-ամյակին նվիրված ԳՊՀ 25-րդ հանրապետական գիտաժողովը։ «Մարզային գրադարանների առկա վիճակը և զարգացման հեռանկարները» զեկույցով մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանն ու գիտական քարտուղար Մայա Գրիգորյանը: