Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը մասնակցեց Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ագեան սրահում կայացած “Common Sense Economics” գրքի հայերեն տարբերակի՝ «Տնտեսակետ. Անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը» գրքի շնորհանդեսին: Միջոցառումը կազմակերպվել է Վարքագծային որոշումների կենտրոնի հետ համատեղ:
«Տնտեսակետ»-ը հանրամատչելի տնտեսագիտական գիրք է՝ անկախ անհատի ունեցած տնտեսագիտական գիտելիքներից: Գրքի նպատակն է պարզ և համառոտ կերպով ներկայացնել տնտեսագիտական հիմնական գաղափարները և սկզբունքները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուրին արդյունավետ որոշումներ կայացնելու համար:
Շնորհանդեսին ներկա էր նաև գրքի հեղինակներից Ռանդալ Ֆայլերը, որը ներկայացրեց գրքի բովանդակությունը, հայերեն թարգմանության յուրահատկությունները:
Միջոցառման ավարտից հետո գրադարանների ներկայացուցիչներին հանձնվեցին օրինակներ, որոնցից Մայր Աթոռի Մատենադարանի օրինակները՝ պրոֆեսոր Ռանդալ Ֆայլերի մակագրությամբ, հասանելի են նաև մեր ընթերցողներին: