Շնորհանդեսից հետո տեղի ունեցավ քննարկում-խորհրդակցություն, որի ընթացքում մասնակիցները փոխանակվեցին սեփական գիտելիքներով, ոլորտում ձեռք բերած փորձով: Հայաստանյան գրադարանային հանրության համար նման միջոցառումները հրաշալի հարթակ են՝ գրադարանային համագործակցային կապերն ամրապնդելու, ոլորտում առկա ձեռքբերումները յուրացնելու և սեփական փորձը փոխանակելու համար:
Արդարացիորեն փաստենք որ երախտագիտության է արժանի մեծազնիվ տիկին Աննա Շիրինյանի դերն այս բացառիկ գրադարանի կայացման ու զարգացման գործում։ Շնորհակալություն ենք հայտնում ԱԱԻ Գիտաբժշյական գրադարանի տնօրենությանը՝ բովանդակալից օրվա և ջերմ ընդունելության համար։