Լուրեր

Եվս մեկ արժեքավոր համալրում․․․

Եվս մեկ արժեքավոր համալրում․․․

  • 08 Jul 2022
  • Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի համալրման գործընթացը շարունակական է։ Այս անգամ նվիրատուն եգիպտահայ ազգային, հասարակական, գրական գործիչ, Կահիրեի թեմական ժողովի անդամ Սուրեն Բայրամյանն է, ով Ս․ Էջմիածնի Մատենադարանին փոխանցեց իր հերթական ուսումնասիրությունը՝ «Հայկական համայնքային կառոյցները Եգիպտոսի մէջ» (Կահիրե, 2017թ․) վերնագրով։

    ????Սուրեն Բայրամյանը հայ հետազոտողին արդեն հայտնի է եգիպտահայ տպագիր գրքին և մամուլին նվիրված իր արժեքավոր ուսումնասիրություններով։ Սույն գիրքը լրացումն է այդ շարքի։

    ????Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալ է հեղինակին՝ հայ տպագիր գրականության պահպանման գործում նրա անսահման նվիրումի, պրպտումների և սույն գիրքը Մատենադարանին փոխանցելու համար։

    shape
    book-shape