shape

Լուրեր

Համալրումը շարունակվում է․․․
Համալրումը շարունակվում է․․․
  • 11 02 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռնարկով՝ «Ճարտարապետ Հայկ Վարդանյանի ստեղծագործական աշխարհը» գիրք-ալբոմով։ Գրքում ներկայացված են ճարտարապետ, «Պրոֆ Ալ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և նույն ընկերության ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Հայկ Վարդանյանի աշխատանքները, կառույցներ, որոնք այսօր զարդարում են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու մարզերը։

    Համալրվեց Սբ․ Էջմիածնի Մատենադարանի մամուլի հավաքածուն ․․․
    Համալրվեց Սբ․ Էջմիածնի Մատենադարանի մամուլի հավաքածուն ․․․
  • 27 01 2022
  • Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը 2013 թվականից հրատարակում է «Wisdom» (Իմաստություն) ամսագիրը։ Այն 2020 թ․ մայիսի 6-ին հաշվարկվել է «SCOPUS» գիտաչափական շտեմարանում՝ 0․2 միավոր ազդեցության գործակցով զբաղեցնելով 406-րդ տեղը 606 ամսագրերի շարքում։

     

    Ճանաչողական այց . . .
    Ճանաչողական այց . . .
  • 25 01 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակազմը՝ տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ, ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալվեց «Armenia Wine» գինեգործարանում։

    Աշխատակիցները ծանոթացան գինեգործարանի ստեղծման պատմությանը, գործունեության առանցքային ուղղություններին, հյուրընկալվեցին Հայաստանի գինու պատմության թանգարանում, ուր ցուցադրվում են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի արժեքավոր գինեգործական ցուցանմուշներ, հայկական գինեգործության ակունքներն արտացոլող ձեռագրեր, տպագիր նյութեր։ Մանրամասն ներկայացվեցին խաղողագործության և գինեգործության ավանդույթները։

     

    Նոր համալրում
    Նոր համալրում
  • 25 01 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ընթերցասրահում արդեն հասանելի է

    ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի «Խորենիկա» աշխատությունը: Սույն գիրքը նոր խոսք և ներդրում է խորենացիագիտության մեջ։

    Ս. Էջմիածնի Մատենադարանն իր երախտիքն է հայտնում պատվարժան պրոֆեսորին և մաղթում նորանոր գիտամանկավարժական ձեռքբերումներ․․․:

    Եվս մի գիրք․․․
    Եվս մի գիրք․․․
  • 24 01 2022
  •  

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը շարունակում է համալրվել։ Մեր ընթերցողներին արդեն հասանելի է քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի «Գունավոր հեղափոխություն․ տեսողություն և տեխնոլոգիաներ» վերնագրով գիրքը, ուր ներկայացված վերլուծությունները թույլ կտան քաղաքական գործիչներին, վերլուծաբաններին և փորձագետներին ընդունել համակարգված և գիտակցված որոշումներ:

     

    Գիրք նվիրելու օրվան ընդառաջ
    Գիրք նվիրելու օրվան ընդառաջ
  • 18 01 2022
  •  

     

    Յուրաքանչյուր տարի փետրվարի 19-ը նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ Տոնին ընդառաջ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը կազմակերպում է Մայր Աթոռի հրատարակչության լույս ընծայած «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ։ Մեծածավալ այս աշխատությունն աննախադեպ է ձեռագրերի քանակի ընդգրկմամբ, տարընթերցվածներով, ծանոթագրություններով, հունարենի հետ համեմատություններով․ բնագրին նախորդում է աշխատասիրողի ծավալուն առաջաբանը:

    Գիրք նվիրելու օրվա շրջանակում շնորհանդեսը կուղեկցվի գրքերի նվիրատվությամբ և գինեձոնով։ 

     

    Միջոցառումը տեղի կունենա «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, 2022 թ․ փետրվարի 18-ին, ժամը՝ 14։00-ին։

    Շարունակական համագործակցություն և գրքափոխանակություն
    Շարունակական համագործակցություն և գրքափոխանակություն
  • 19 10 2021
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը գրքափոխանակության շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին նվիրեց կրոնագիտական, աստվածաբանական գրականություն։

    Գրքերի շնորհանդես
    Գրքերի շնորհանդես
  • 09 07 2021
  • Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ս/թ․ հուլիսի 23-ին, ժամը 15։30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի կունենա «ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ» խորագրով շնորհանդես։

    Հընթացս շնորհանդեսի կներկայացվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության լույս ընծայած «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն (կազմող՝ Արամ Մարտիրոսյան, պատասխանատու խմբագիր՝ Տ․ Շահե ծ․ վրդ․ Անանյան) և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ 

    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց
    Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերականների էլեկտրոնային գրացուցակն այսուհետ հասանելի է առցանց
  • 15 06 2021
  •  

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի պարբերական մամուլի հավաքածուն ներառում է տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի տարբեր վայրերում տպագրված հայերեն և այլալեզու բազմաբովանդակ թերթեր և ամսագրեր: Լինելով հոգևոր-մշակութային կենտրոն՝ Մատենադարանը տարիներ շարունակ համալրվել և շարունակում է համալրվել կրոնական, մշակութային, հայագիտական նշանակություն ունեցող պարբերականներով և գիտական ամսագրերով, որոնց մատենագիտական ցանկն արդեն հասանելի է գրադարանի կայքէջում։

    «ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԵՆ» ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
    «ՄԵՆԱՎՈՐ ԲԱԶԵՆ» ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ
  • 15 06 2021
  • Ս․ Էջմիածնի Մատենադարանը և «Խնուս» մշակութային հիմնադրամը Ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ համատեղ կազմակերպել են Սամվել Մհերյանի «Մենավոր Բազեն» («Yalniz Sahin», ՖԱՄ հրատարակչություն, Ստամբուլ, 2020) պատմավեպի թուրքերեն թարգմանության շնորհանդեսը։

    Պատմավեպը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Խնուս գավառում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած անցուդարձի գեղարվեստական նկարագրությունը, որն իր մեջ ներառում է և հայերի ցեղասպանության ողբերգական դրվագները, և խնուսցիների հերոսական ինքնապաշտպանությունը:

     

     

    Գիրք նվիրելու օրը․․․
    Գիրք նվիրելու օրը․․․
  • 16 02 2021
  •  

    Աստվածաշունչը վկայում է, որ երիտասարդների զարդն իմաստությունն է (Առակ․ Ի 29), իսկ մանկավարժությունը սերմանում է այն գիտակցությունը, որ հաջողությունն ինքնին չի գալիս, դեպի այն պետք է քայլել՝ զինված լինելով գիտելիքով:

    Գրքերի շնորհանդես
    Գրքերի շնորհանդես
  • 09 02 2021
  •  

    «Գրքերը լուսավորում են հոգին, վերացնում և ամրապնդում են մարդուն, նրա մեջ արթնացնում լավագույն ձգտումները, սրում նրա միտքը և մեղմացնում սիրտը» (Թեքերեյ)

    Աստծո խոսքը քարոզելու և հավատավոր ժողովրդին կրթելու համար գիրք նվիրելու օրը խորհրդանշականից զատ ունի նաև գործնական նշանակություն:

    Ամեն ոք իրենից հետո պետք է ինչ-որ բան թողնի: Դարերի ընթացքում գիրքը դարձավ այն անգնահատելի արգասիքը, որը սերունդ է կրթում, որը մարդուն մասնակից է դարձնում կյանքի բազում երևույթներին և ապրեցնում: Գիրքը բացելով` բացում ենք մի նոր աշխարհ, գրքին ևս մի նոր կյանք ենք տալիս: Ուստի, գրքերը պետք է ապրեն, հեղինակները պետք է անընդհատ զգան իրենց ստեղծած գրքերի ուժը, ազդեցությունն ու վեհությունը: