Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը համալրվեց ևս մեկ արժեքավոր ձեռնարկով՝ «Ճարտարապետ Հայկ Վարդանյանի ստեղծագործական աշխարհը» գիրք-ալբոմով։ Գրքում ներկայացված են ճարտարապետ, «Պրոֆ Ալ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ և նույն ընկերության ճարտարապետական արվեստանոցի ղեկավար Հայկ Վարդանյանի աշխատանքները, կառույցներ, որոնք այսօր զարդարում են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն ու մարզերը։ Ցավոք, վաղահաս մահը ընդհատեց ստեղծագործ մտքի թռիչքը, սակայն մեզ ավանդ հասած կառույցները և սույն գիրք-ալբոմը դարձել են վաղամեռիկ ճարտարապետի հավերժության գրավականը։
Ս․ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր շնորհակալությունն է հայտնում Հայկ Վարդանյանի ընտանիքին՝ արժեքավոր այս ալբոմը Մատենադարանին նվիրելու համար։