Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանը գրքափոխանակության շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին և Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին նվիրեց կրոնագիտական, աստվածաբանական գրականություն։
Մայր Աթոռի հրատարակչության տպագրած շուրջ 200 միավոր գրականությունը և «Էջմիածին» ամսագրի տասնյակ համարները կհամալրեն երկու գործընկեր կառույցների գրքային ֆոնդերը և հասու կլիեն նրանց ընթերցողներին։
Նույն գրքափոխանակության շրջանակում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մայր Աթոռի Մատենադարանին նվիրեց շուրջ 100 միավոր հայագիտական, պատմական, ցեղասպանագիտական բնույթի արժեքավոր գրականություն։ Վերոնշյալ գրքերը բացակայում էին Մատենադարանից և պահանջված էին ընթերցողների կողմից:
Նվիրաբերված գրականությունը համապատասխան գրադարանային մշակումներից հետո, սեղմ ժամկետներում հասանելի կլինեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի ընթերցողներին:
Շնորհակալություն ենք հայտնում երկու գործընկեր կառույցներին՝ արդյունավետ համագործակցության ակնկալիքով։
Նվիրաբերված գրականության ցանկը կարող եք ներբեռնել: