Լուրեր

Ճանաչողական այց . . .

Ճանաչողական այց . . .

  • 25 Jan 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակազմը՝ տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանի առաջնորդությամբ, ճանաչողական այցի շրջանակում հյուրընկալվեց «Armenia Wine» գինեգործարանում։

    Աշխատակիցները ծանոթացան գինեգործարանի ստեղծման պատմությանը, գործունեության առանցքային ուղղություններին, հյուրընկալվեցին Հայաստանի գինու պատմության թանգարանում, ուր ցուցադրվում են մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի արժեքավոր գինեգործական ցուցանմուշներ, հայկական գինեգործության ակունքներն արտացոլող ձեռագրեր, տպագիր նյութեր։ Մանրամասն ներկայացվեցին խաղողագործության և գինեգործության ավանդույթները։

    Ս․ Էջմիածնի Մատենադարանի տնօրինությունը կարևորում է այցելությունները տարբեր ազգային հոգևոր-մշակութային կառույցներ և կազմակերպում նմանօրինակ միջոցառումներ:

    Շնորհակալություն ենք հայտնում գինեգործարանի տնօրենությանն ու անձնակազմին՝ հետաքրքիր ու բովանդակալից շրջայցի համար։

    shape
    book-shape