Լուրեր

Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն

  • 16 Feb 2022
  • այր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հարուստ հավաքածուն համալրվեց նոր հրատարակությամբ՝ Վիգեն Կուլիկյանի «From Armenia to Manchester: The Holy Trinity Armenian Church of Manchester and its Community» գիրք-ալբոմով։ Այս արժեքավոր ձեռնարկը տպագրվել է Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի հայկական Ս․ Երրորդություն եկեղեցու հիմնադրման 150-ամյակի առթիվ և պարունակում է արժեքավոր ու խորքային տեղեկություններ տեղի հայ համայնքի ու հայոց եկեղեցու դարավոր պատմության մասին։ Գրքի վերջում ներկայացված են Մանչեսթերի հայկական եկեղեցում պահպանվող տարբեր եկեղեցական իրերի լուսանկարներ՝ համապատասխան բացատրություններով, որոնք գիրքը դարձնում են ավելի արժեքավոր և գրավիչ։

    Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտիքն է հայտնում Մանչեսթերի Սուրբ Հարություն եկեղեցու Հոգաբարձուների և թաղական խորհրդի անդամներին և ակնկալում հետագա արդյունավետ համագործակցություն։

    shape
    book-shape