Բազում փորձություններ տեսած հայ ազգը դարերի ընթացքում ձևավորել է իր արժեհամակարգը: Հայրենիքի, եկեղեցու և հայոց լեզվի պաշտպանության համար հայը իր կյանքն է զոհասեղանին դրել, նա հաստատ է եղել իր ընտրության մեջ՝ թշնամուց փրկվելու ժամանակ առաջինը ԳԻՐՔՆ է դրել ծանրոցում: Շատ երկար ճանապարհ ենք անցել գրքի հետ…
«Ճանապարհ գրքով». այս խորագիրն է կրում մշակույթի նախարարության կազմակերպած 2018 թ. գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը: Դեռևս 2004 թ. է Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունել հոկտեմբերի 7-ը նշել որպես «Գրադարանավարի օր»:
(պատառիկներ Լեոյի «Մեսրոպ Մաշտոց» գրքից)
…Ուսուցիչն ու աշակերտը միասին. և աշակերտը այժմ էլ, հազարավոր տարիներից հետո, իր առանձնության անկյունից կարծես նույն հիացմունքով է նայում այդ պատերին, որոնց ետևում ծածկված է ուսուցիչը…
Նստենք, ընթերցող, Օշականի եկեղեցու բակում: Վաղարշապատի այրվող դաշտից հետո ո՜րքան հաճելի է հանգստանալ այս՝ մեղմ օրորվող ծառերի զով շվաքում: Սարի շունչը հանդարտ շոյում է մեր ճակատը, եկեղեցու պատերը քաղցր խորհրդավորություն են հաղորդում ամառնային առավոտին: Դարերն են շշնջում, լսենք նրանց: Ես դիտմամբ բերեցի ձեզ այստեղ: Մեսրոպի պատմությունը մի այլ տեղ անել չուզեցի: Լա՛վ է խոսել վկաների ներկայությամբ. ահա՛ Վահան Ամատունին, ահա և ինքը, մեծ մարդը…
Չեննայի (Մադրաս) հայոց եկեղեցում պահվող ու ոչնչացման եզրին գտնվող մի շարք արխիվային նյութեր թվայնացվել են: Մտահղացման հեղինակը հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ, հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն է: Նախ նա նյութերը տեղափոխել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարան, ապա որոշակի վերականգնման աշխատանքներ կատարելուց հետո՝ դրանք թվայնացրել:
Հայ երգահան, նշանավոր եկեղեցական Կոմիտաս Վարդապետի և նրան վերաբերող գրքերի և անձնական իրերի ցուցադրությունը բացվեց սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում: Դիրիժորական փայտիկները, թանաքաման գրչակալը, մոմակալը, կնիքի բռնակը, սուրճի գավաթը, կարծես, տեսանելի են դարձնում Կոմիտասի աշխարհը: Ամենն ամբողջանում է երգերի նոտաների շուրջ և նրա մտահոգ ու խոհուն հայացքի տակ:
Ցուցադրությունը բաց է:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան այցելեցին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և փոխառաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Աշգարյանը:
Սրբազան հայրերը շրջեցին Սբ. Էջմիածնի Մատենադարանում, տեղեկացան վերջին շրջանի գործունեությանը և նորություններին:
Սեպուհ Սրբազանն իր մակագրությամբ Մատենադարանին նվիրեց Տ. Հովհաննես ավագ քահանա Հաճյանի «Հայոց տաժանքի ճամբաներով» երկհատորյակը:
Գրադարանային ցանցի աջակցության ծառայությունների և գրադարանների արդիականացումը Հայաստանում, Մոլդովայում և Բելառուսում հնարավոր է գրադարանների անձնակազմի զարգացման և գրադարանային ծառայությունների բարեփոխումների միջոցով: Այս թեմայով սեպտեմբերի 10-13 ՀՀ պետական կառավարման ակադեմիայում անգլերեն լեզվով վարպետության դասեր անցկացվեցին գրադարանավարների համար:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են ուխտի եկել Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» 75 անդամներ:
Լիբանանից, ԱՄՆ-ից և Կանադայից Հայրենիք ժամանած հայորդիները Վեհափառ Հայրապետի օրհնությամբ մեկ շաբաթ շարունակ ապրելու են Մայրավանքում, միաբանների հետ մասնակցելու են Ս. Պատարագի
Մինչև 301 թ. Ս. Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Գ թագավորի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելը՝ Հայաստանում արդեն իսկ քրիստոնեությունը տարածվել էր Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս Առաքյալնեևրի կողմից: Ըստ պահպանված հայ և օտար մատենագրական տեղեկությունների՝ Հայաստանի տարբեր գավառներում Ա-Գ դարերում առկա էին ձևավորված քրիստոնեական համայնքներ, որոնց առաջնորդում էին առաքյալների կողմից ձեռնադրված և նշանակված եպիսկոպոսները:
Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու ժամանակ՝ Տրդատ Գ-ի օրոք (287-330 թթ.), Մեծ Հայքը բաժանված էր 30 գավառների և, ըստ այդմ էլ, Գրիգոր Լուսավորիչը կարգում է 30 «գերագոյն բարձս» եպիսկոպոսների, որոնք «մեծաթոռ» կամ «աթոռեընկալք կամ աթոռակիցք» են կոչվել և հայրապետական, նվիրապետական ժողովների ժամանակ, սահմանված կարգի և հերթականության համաձայն, իրենց որոշակի տեղերն ունեին Հայոց Հայրապետի աջ ու ձախ կողմերում: Այսպես սկբնավորվեց Հայ Եկեղեցու թեմական-վարչական կառուցվածքը, որը չնչին փոփոխություններով շարունակվում է առ այսօր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ ՍուրբԷջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ոսկանյան Աստվածաշնչի հրատարակության 350-ամյակին նվիրված` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2016 թ. հոկտեմբեր 6-8 օրերին «Հայերեն Սուրբ Գրքի թարգմանությունն ու հրատարակությունը պատմության հոլովույթում» միջազգային գիտաժողովի նյութերը՝ խմբագրությամբ պ.գ.դ. Գևորգ Տեր-Վարդանյանի:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և ՀՀ Սփյուռքի նախարարության համատեղ կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովի մասնակիցները հանդես եկան ուղերձով:
Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և մայիսյան գոյամարտերին նվիրված գիտաժողովը:
Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում բացվել է թեմատիկ ցուցադրություն՝ «Անկախությունից դեպի անկախություն» խորագրով:
Հանրության ուշադրությանն են ներկայացվում 1918-1920 թթ. Ս. Էջմիածնում /Վաղարշապատում/ տպագրված գրքերը եւ նշյալ թվականներին վերաբերող ուսումնասիրություններն ու արխիվային ժողովածուները: