Լուրեր

Արժեքավոր համալրում

Արժեքավոր համալրում

  • 18 May 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հավաքածուներում մեծ թիվ են կազմում տարբեր ժամանակաշրջաններում Կ․ Պոլսում տպագրված հայերեն գրքերն ու պարբերականները։ Արժեքավոր այդ տպագրությունների թիվն այսօր ավելացավ շուրջ մեկ տասնյակով:

    Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանը, ձեռամբ Տ․ Հարություն աբղ․ Տամատյանի, Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Մատենադարանին նվիրեց հայ մշակույթին, պատմությանը, եկեղեցուն, կրոնին, ազգային գործիչներին նվիրված և Կ․ Պոլսում տպագրված մի շարք գրքեր։

    Մայր Աթոռի Մատենադարանի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքությանը և ակնկալում է հետագա համագործակցություն։

    shape
    book-shape