Լուրեր

Նոր համալրում…

Նոր համալրում…

  • 07 Jun 2022
  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում արդեն հասանելի է պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի և պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանի աշխատասիրությամբ հրատարակված «Офицеры-армяне Первой мировой войны. Офицеры армии Республики Армения 1914-1920 гг. Историко-биографический словарь» մեծածավալ աշխատությունը: Այս ընդգրկուն հանրագիտարան-բառարանում ներառված են Հայաստանի Առաջին Հանրապետության շուրջ 7000 սպաների մասին տվյալներ, սպաներ, ովքեր մասնակցել են 1914-1920 թթ. առաջին աշխարհամարտին։ Ընդգրկված են նաև այն օտարազգի սպաները, որոնք մասնակցել են մարտերին՝ որպես ՀՀ բանակի ներկայացուցիչներ:

    Գիրքն ամբողջությամբ ռուսերեն է՝ բաղկացած 1392 էջից: Կազմման աշխատանքները սկսվել են դեռևս 2018 թ.՝ Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Կենսագրական հանրագիտարան-բառարանի հիմքում ամբողջությամբ Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերն են:

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր երախտագիտությունն է հայտնում հեղինակներին սույն մեծածավալ աշխատությունը նվիրելու համար և ակնկալում հետագա համագործակցություն:

    shape
    book-shape