Լուրեր

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔ

  • 21 Jun 2022
  • Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են վնասված գրքերի վերականգնման աշխատանքներ, ինչի շնորհիվ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի հնատիպ գրքերը փրկվում են ֆիզիկական ոչնչացումից։

    ???? Համապատասխան խնամքի և հոգատար վերաբերմունքի շնորհիվ Մայր Աթոռի Մատենադարանի՝ 1733 թ․ Վենետիկում տպագրված Աստուածաշունչը նորացվեց և նոր կյանք ստացավ։

    Գրքի վերանորոգման համար Սուրբ Էջմիածնի Մատենադարանի տնօրենությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում Մաշտոցյան Մատենադարանի վերականգնման բաժնի, մասնավորապես բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու մեծազնիվ տիկին Գայանե Էլիազյանին:

    ???? Երկու Մատենադարանների երկարամյա համագործակցությունը շարունակական է. առաջիկայում ևս նախատեսվում են համատեղ միջոցառումներ:

    shape
    book-shape